Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Աֆրիկյան եղջյուրի երկրների, հատկապես՝ Սոմալիի ափերի մոտ առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումների թիվն այս տարի հասել է ռեկորդային մակարդակի 13 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը, որը վերլուծել է ՄԱԿ-ի Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO) տվյալները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել Ադրբեջանի դեմ ուղղված տեսանյութի վերաբերյալ, որը 2026 թվականի օգոստոսի 26-ին հեռարձակվել էր լեհական հանրային հեռուստաընկերության (TVP World) «Eastern Express» ծրագրով։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած ջերմ շնորհավորանքների համար։ Այս մասին նշվել է Մոլդովայի ԱԳՆ հրապարակման մեջ։
Օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հինգամյա ծրագիրը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցին՝ շեշտելով, որ առաջիկա 5 տարում կառույցում Հայաստանն աշխատանքները չի ակտիվացնելու։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկը՝ ներառելով չինական մեկ ընկերություն։
Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական պատժամիջոցները։ Այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանցի զինծառայողները շաբաթվա ընթացքում Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել յոթ բնակավայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։
Սույն թվականի օգոստոսի 30-ին Ստամբուլում կկայանա Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպում՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի շուրջ։ Այդ մասին հայտնում է գերմանական «DPA» լրատվական գործակալությունը հղում անելով Գերմանիայի կառավարական աղբյուրներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Իրանը երկրի ներսում արտադրում է ավելի քան 1000 տեսակի զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայի-Նիկը։
Ռուսաստանից Հայաստան կտեղափոխվի ևս մեկ բեռ՝ Ադրբեջանի տարածքով։
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
2020 թվականից ի վեր Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է մոտ 2 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր: Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհը վերջերս պաշտոնական այցով Հայաստանում էր՝ վկայելով երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացման մասին: Սա նշանակում է անցում գնումներից դեպի ավելի սերտ գործառնական և շտաբային մակարդակով համագործակցություն:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ տնտեսական ճնշման վերջին արշավը՝ զգուշացնելով բոլոր երկրներին, որ դրանց միանալը հավասարազոր է մեկ պետության անօրինական կամքը անկախ պետություններին պարտադրելուն, տեղեկացնում է Al Jazeera-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է։
Վահե Դավթյանը գրում է. Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։
Ուկրաինայի բանակցային գործընթացն այս պահին դադարեցված է, և նոր գաղափարներ չկան, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է որոշում, ըստ որի Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք Թուրքիա մուտք գործելու համար կազատվեն վիզայից։
Երեկ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանց փաստերի, հերթական անգամ մեղադրեց Վեհափառ հայրապետին՝ ասելով, թե Կաթողիկոսը հեղափոխության է պատրաստվում։
Երբ մեկ շաբաթ հետո կամ մոտավորապես այդ ժամկետում գնահատվեն ընդհանուր կորուստներն ու վնասները, կարծում եմ՝ գումարը կկազմի առնվազն մի քանի միլիարդ դոլար
Եվրասիական տնտեսական միությունը զգալի հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի) երկրների շրջանում․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է իր հրաժարականի և քաղաքականությունից հեռանալու մասին. ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ։
Նշվել է, որ ամերիկյան կողմը կիրառել է AMP-HEL կայանքը։ Ընդ որում, գործողության անցկացման վայրը չի նշվում, գործակալությանը չի հաջողվել պարզել՝ անօդաչու սարքերը խոցվել են ԱՄՆ, թե Մեքսիկայի տարածքում։
Ուրբաթ առավոտյան նավթի գինը փոքր-ինչ նվազել է՝ նախորդ աճուրդների արդյունքներով բավական զգալի աճից հետո։
Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։ Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Նրանց թվում կա 537 օտարերկրացի։
Օգոստոսի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել լճի անվանափոխման մասին. այդ որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ:
Օգոստոսի 27-ին Հաագայի բանտի հիվանդանոցում 84 տարեկանում մահացել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որը նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության ցեղասպանության համար։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է «վստահություն կառուցի, հարգալից խոսի, ճանաչի մեր իրավունքներն ու կատարի իր պարտավորությունները»։