Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 200 կիլոմետր հյուսիս։
ԱՄՆ Սենատում ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի արագացված ընթացակարգով քննարկումը։ Այս մասին հայտարարել է Ջորջիա նահանգից դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը, գրում է «Interfax»-ը:
Թուրքիայի իշխող կոալիցիան խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որը նախատեսված է հեշտացնելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) լուծարումը՝ թույլ տալով հազարավոր նախկին զինյալների վերադարձը երկիր։
Չինաստանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու և ուկրաինական հակամարտությանը Պեկինի մասնակցության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն Ռուբինյան
Եվրոպայի խոշոր նավթային ընկերությունները շարունակում են գրանցել բարձր շահույթներ՝ Իրանի շուրջ շարունակվող հակամարտության և էներգակիրների թանկացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սուտ է որակել CNN հեռուստաալիքի այն հրապարակումը, թե ամերիկացի զինվորականներն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր սպառել են կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը։ Պենտագոնի ղեկավարը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ մերժել է Կիևին «Patriot» համալիրների համար հարյուրավոր որսիչ հրթիռների մատակարարումը: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը հաղթելու փորձերն ապարդյուն են․ դա անհնար է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հորմուզի նեղուցի փակումը կարևոր է, բայց ոչ բավարար: Նավթի շուկան չի պտտվում միայն «իրական առաջարկի» շուրջ, այլ գտնվում է «սպասումների» ազդեցության տակ: Եթե խափանումները տևեն ընդամենը մի քանի օր, մեկ կամ երկու շաբաթ, շուկան որոշ չափով կկլանի շոկը՝ պաշարների, այլընտրանքային երթուղիների և հոգեբանական կառավարման հաշվին»,- նշվում է իրանական Khabaronline պարբերականի հրապարակման մեջ։
Գործող ռեժիմի անդամներ, հակահայ ադրբեջանական թեզերը տիրաժավորել ու կյանքի է կոչել ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ։
Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացրել երկրում, ինչի արդյունքում սահմանափակվել են ավելի քան 20 հայտնի հոսթինգային ծառայությունների IP հասցեները։ Այս մասին հայտնում են տելեգրամյան Exploit և Agency ալիքները։
Իրանը կարող է թույլ տալ եվրոպական երկրներին ականազերծել Հորմուզի նեղուցը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Մարոկկոյից իսպանական Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ 141 միգրանտ է մահացել։ Այս մասին հայտնում է «Cadena SER» ռադիոկայանը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները չեն կարող քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով «Geocase» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանիի կողմից նոր քաղաքական կուսակցության ստեղծումը։
ԱՄՆ հրթիռային պաշարների հիմնական քանակը զգալիորեն նվազել է Իրանի հետ պատերազմի 5 ամիսների ընթացքում։ Զինվորական պաշտոնյաները զգուշացնում են, որ դա կարող է ազդել ԱՄՆ-ի պատրաստության վրա նոր հակամարտությունների հարցում․ գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներքին գնահատականներին ծանոթ աղբյուրներին։
2026 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների ընտրություններին քվեարկելու համար Հայաստանի տարածքում ընտրական տեղամասեր են ձևավորվել: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Մարդու գործոնը պատերազմից ամբողջովին դուրս բերել, բնականաբար հնարավոր չէ: Ի վերջո՝ մարդն է հաղթում կամ պարտվում պատերազմում: Սակայն մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու, հակառակորդին՝ տեխնիկա-տեխնոլոգիան բոլոր միջոցների ներդաշնակեցմամբ ճնշելու խնդիրները ԶՈւ գլխավոր շտաբների հիմնական մտահաղացումներն են լինելու:
Ադրբեջանի իշխանություններն ավելի խիստ կալանքի պայմաններ են սահմանել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ․ նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերոպության տարածած հայտարարությունում։
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն օտարերկրացիներին կմերժեն քաղաքացիություն ընդունելու, ինչպես նաև ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության թույլտվություն տրամադրելու հարցում, եթե նրանք ունեն ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածություն։
Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը. գրում է Ermenihaber-ը։
Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռազմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռազմականացման, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ և հյուսիսկորեացի առաջնորդի քույր Կիմ Յո Ջոնգը:
ՆԱՏՕ-ն չի ցանկացել և չի ցանկանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ հավաքական անվտանգության ոլորտում, ուստի «փակ դռները բախելն» իմաստ չունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Կիրակի օրը Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Trump National Golf Club գոլֆ-ակումբի մոտ 38-ամյա զինված տղամարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ դաշնային գործակալները հայտնել էին ակումբի տարածքում շրջող կասկածելի անձի մասին, փոխանցում է CNN-ը։
Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։
Աստարայի մաքսակետում և բեռնային տերմինալում առաջացել է ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով բեռնատարների հերթ։ Դաղստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանվեր Ռուսաստան։
Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժումը չի զինաթափվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։