Իրանը հայտնել է, որ ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին

Իրանի և Եվրասիական տնտեսականմիության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 2,704 մլրդ դոլար՝ հայտնում է IRNA-ն։

Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասգարին նշել է, որ Իրանի արտահանման ծավալն այդ երկրներ կազմել է մոտավորապես 1 մլրդ 494 մլն 839 հազար դոլար, ինչը 20,79 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նրա տեղեկություններով՝ նշված ժամանակահատվածում արտահանված ապրանքների կշիռը կազմել է 3 մլրդ 857 մլն կիլոգրամ՝ 21,69 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։

Նա հավելել է, որ Իրանի արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանին և Ղազախստանին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031