Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է:

Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ նահանգներում ապրող հայերի համար, այլ առհասարակ մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոնֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն:

Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլ հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:

Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:

Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:

Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս