![](/banners/BeFunky-design.jpg)
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/MixCollage-10-Jan-2025-07-16-PM-8955.jpg)
Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի և նրան ուղեկցող նավերի վրա։ Այս մասին հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում զինված ուժերը մի քանի ռազմական գործողություններ են իրականացրել, որոնցից ամենանշանակալին ամերիկյան USS Harry S. Truman ավիակրի և նրան ուղեկցող մի քանի ռազմանավերի վրա հարձակումն է Կարմիր ծովի հյուսիսային մասում ՝ մի քանի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»- ասված է հաղորդագրության մեջ։