Նախագահական ընտրություններում Էրդողանը կպարտվի Անկարայի քաղաքապետին. հարցում

Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցհարցումն անցկացվել է դեմառդեմ ձևաչափով:

Ընդհանուր առմամբ 3.200 ընտրողի ուղղվել է հետևյալ հարցը. «Եթե ընտրությունների 2-րդ փուլում միմյանց դեմ հայտնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ո՞վ կկարողանա առաջ անցնել»:

Ի պատասխան հարցին՝ մասնակիցների 44.7 տոկոսը տվել է Էրդողանի, իսկ ավելի քան 55.3 տոկոսը՝ Յավաշի անունը:

Արդյունքում Էրդողանը փաստացի Անկարայի քաղաքապետին կզիջի ընտրողների ավելի քան 11 տոկոսի ձայները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարը նախագահական ընտրություններում հավաքել էր ընտրողների 52.8 տոկոսի ձայնը, իսկ Յավաշը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ 60.43 տոկոսինը:

Տեսանյութեր

Լրահոս