Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը դադարեցնելու կոչը։
Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում արագորեն վատթարանում է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զորքեր կուտակել տարածաշրջանում շփման գծի երկայնքով, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանակից շուտ ավարտել է մասնակցությունը Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվող G20-ի գագաթնաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Press Trust of India-ին:
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞…
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»:
Առնվազն 2012 մարդ է զոհվել, 2059-ը՝ վիրավորվել Մարոկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Անատոլիայի 9-րդ բարձր քրեական դատարանը հրապարակել է իր որոշումը կրիպտոարժույթների փոխանակման Thodex գործով։ Thodex-ի հիմնադիր Ֆարուք Ֆաթիհ Օզերը դատապարտվել է 11 հազար 196 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի մի քանի երկրների առաջնորդներին կոչ է անում բավարարել Ռուսաստանի մի շարք պահանջներ՝ գործարքը վերականգնելու համար:
2003 թվականին ծնված անձը ձերբակալվել է 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր ձեռք բերելու, այնուհետև սոցիալական ցանցերում դրանք վաճառելու մեղադրանքով։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայի կառավարության հայտարարած «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) հետ։
«Ռոյթերզին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի հետ բախվում են Ղարաբաղի հայերը։
«Մարդը պիտի հասկանա սեփական սխալ արարքները, պիտի իմանա, որ մյուս անգամ չընկնի նույն որոգայթը, արհամարհի այն։ Ասում են՝ մենք՝ հայերս, այսպիսին ենք եղել, քննադատում են ուրիշ ժողովուրդների, օրինակ՝ հրեաներին, անվանում են քոչվորներ։ Անկախության բաղձալի օրվանից մինչև 2000 թվականը՝ տասը տարվա ընթացքում, 800 հազար մարդ լույսի ու գազի պակասության պատճառով թողել ու քոչել է այս երկրից։ Բայց լույսի ու գազի պակասի պատճառով 1948-ից ի վեր Իսրայելից որևէ հրեա չի գնացել։ Չկա մի վրացի ոստիկան, որը զոհված զինվորի մոր կծեծի»,- ամփոփեց Վահրամ Սահակյանը:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
2023 թվականի մարտի 1-ին տեղեկություն էր շրջանառվել մամուլում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս հանդիպմանը Արցախի Հանրապետությունը ներկայացրել էր այդ ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղքով նախորդ շաբաթ մեր զինված ուժերն ութ զոհ են ունեցել, ի դեպ՝ դրանցից հինգը՝ ոչ մարտական։ Պոռոտախոսում էր, թե իր կյանքի գնով հայրենիքն է պաշտպանելու, բայց զոհասեղանին է դրել մեր տղաների կյանքն ու առողջությունը՝ փաստացի անպաշտպան թողնելով ամբողջ նորակազմ առաջնագիծը։
Բաքուն և Կիևը ճանաչում և աջակցում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Երկու բառերն էլ հանրապետության պաշտոնական անուններն են, բայց առաջինն օգտագործվում է ներքին լսարանի համար, իսկ երկրորդը՝ անգլերենում և միջազգային լսարանի համար:
Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին ևս կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները։
Երեկ, այս օրերին տեղի ունեցող ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ելույթով բավականին թափանցիկ ակնարկներ արեց՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու, թերևս, նաև հայ ժողովրդին ընդհանուր առմամբ:
Դե բնականաբար, քանի որ Ադրբեջանը ներկայումս Եվրոմիության գլխավոր նավթագազային գործընկերն է
Մինչ Աննա Հակոբյանը ի հեճուկս Ռուսաստանի Կիևում Զելենսկու, նրա տիկնոջ, տարբեր պաշտոնյաների, ուկրաինացի և հայ թիկնապահների հետ լուսանկարվում էր՝ իր և ամուսնու կողմից մեսիջներ ուղարկում Պուտինին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Արցախի նախագահի ընտրությունների:
Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը:
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատման: