Ավելի վաղ Ալ-Արաբիա հեռուստաալիքը, վկայակոչելով թագավորության Ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի բաժնի ղեկավար Նասեր Ջաբուրին, հայտնել էր, որ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 100 տարվա ընթացքում ամենաավերիչն է:
Պնդումներն այն մասին, թե Կրեմլը Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստում, զառանցանք է, որը մեկնաբանության կարիք չունի։ Ըստ armeniasputnik.am-ի՝ News.ru-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։
Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ ընտրվեց Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2018-ի ապրիլին, երբ նիկոլական հեղաշրջման քաոսից օգտվելով ադրբեջանցիները Նախիջևանի կողմից իրենց դիրքերը կիլոմետրերով առաջ տվեցին, Խանումյան Հայկը Ստեփանակերտում «Սերժ էր մերժում» և ձեռ առնում նրանց, ովքեր ասում էին, որ թուրքերն առաջ են գալիս։
Վիրավորների թիվը 329 է:
«Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 11-ից արգելում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ի (ք. Երևան) հայաստանյան առաքման վայրից գազարի սերմացուի ներկրումը Ռուսաստան։ Ռուսաստան մուտք գործած սերմերի խմբաքանակի բուսասանիտարական հսկողության իրականացման ժամանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի (Candidatus Liberibacter solanacearum) հայտնաբերման կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել»,– նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Չարլզ III-ը խոսել է այն հատուկ տեղի մասին, որ հանգուցյալ թագուհին մեկընդմիշտ զբաղեցրել է մարդկանց սրտերում և պատմության մեջ։
Պատասխանատվության զգացումը ենթադրում է դիրքորոշում, գործողություն, այն դեպքում, երբ անպատասխանատվությունը պասիվ, անգործունակ վիճակ է:
Իրանի պետական հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է. «՛Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանին»։
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Տեղեկությունը նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր Խաչի մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն տարածաշրջան։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ճապոնիայի տնտեսության, տեխնոլոգիայի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան զրուցել է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հետ։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությունը և Ադրբեջանի գործողությունները որակեց՝ Հայաստանի հերթական օկուպացիա։
Սա ռուս-թուրքական լարվածության բազմաթիվ դրսևորումներից է: Կարծում եմ, պետք չէ մասնագետ լինել՝ այս ամենի հարավկովկասյան չափումը հասկանալու համար:
Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սինան Օղանը X սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պատմությունը կվերադառնա ակունքներին, Զանգեզուրի միջանցքն անշուշտ բացվելու է»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը G20-ի գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «այնքան էլ» հույս չունի, որ ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ
Բաքվում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը:
Այսօր Արցախի Հանրապետության պաշարման 271-րդ օրն է։ 9 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, 9 ամիս շարունակ 120 հազար մարդ՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր, մատնված են սովի: Բացի դրանից, արցախցիներն ապրում են ֆիզիկապես ոչնչացվելու սպառնալիքի ներքո՝ Ադրբեջանը մեկ կրակ է արձակում դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ, մեկ էլ Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից մարդկանց է առևանգում:
Ամերիկահայ հեռուստաաատղ Քիմ Քարդաշյանն իր սոցցանցերի էջերով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «կանգնեցնելու հայերի ևս մեկ Ցեղասպանությունը»։ Բազմամիլիոնանոց հետևորդներ ունեցող Քարդաշյանը Ֆեյսբուք և Ինստագրամ ցանցերի իր էջերում գրել է. « Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին դադարեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը. Ժամանակն է, որ Ամերիկան (և աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրությունում, մասնավորապես նշվում է, որ դրա նպատակն է «զսպել Ռուսաստանի հարձակումները բեռնատար նավերի վրա սևծովյան հացահատիկային գործարքից (խմբ․՝ ՌԴ նախագահ) Պուտինի դուրս գալուց հետո»։
Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում` նախ իր զորքերի խոշոր տեղաշարժերը ներկայացրել որպես ուսումնական գործընթաց, զորավարժություն, ապա նշել, որ իրենց տեղեկություններով Հայաստանի ու Արցախի զինուժը դուրս է բերվել առաջնագիծ ու իբր սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար:
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունի։