Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը՝ Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու համար։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենը՝ Ֆյոդոր Վոյտոլովսկին, այն կարծիքին է, որ Հայաստանը եղել և մնում է ՌԴ դաշնակիցը, ՀԱՊԿ անդամ, և, որ ՆԱՏՕ-ի համար մեր տարածաշրջանում ավելի հետաքրքիր են Վրաստանն ու Ադրբեջանը:
Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ):
Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այդ, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Միլերը չի համաձայնվել լրագրողի այն դիտարկմանը, թե զոհաբերում են մարդկանց իրավունքները՝ հանուն խաղաղ բանակցությունների։
«Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, և Իրանում այլ դիսկուրս կա՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ: Իրանում «Զանգեզուրի միջանցքն» անվանում են ՆԱՏՕ-Թուրան միջանցք: Դա առաջին հերթին աշխարհաքաղաքական պրոյեկտ է, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համար»:
Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և արդեն Ստեփանակերտում է։
«Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն այսօր «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ Ակնայի ճանապարհով ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռի մուտքին Ստեփանակերտ:
Թուրքիայի նախագահի հետ խոսելով՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Թուրքիայի ազդեցության տարածումը մեր միկրո-տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։
ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։
Ուղևորներից մեկը բուժօգնության կարիք է ունեցել, քանի որ նրա մոտ բարձրացել է ճնշումը։
Ըստ արցախյան մեր աղբյուրների, սիմվոլիկ հումանիտար այդ բեռնատարի մուտքից հետո ամենաուշը մեկ օրվա ընթացքում Լաչինի միջանցքով պետք է մուտք կգործեն հումանիտար օգնության բեռնատարները:
Նիկոլ Փաշինյանը պնդում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:
Փաշինյանը` Ռուսաստանի դեմ իր գործողությունների մասին. աշխատում ենք` ՌԴ-ում ճիշտ ընկալումներ ձևավորել
Կառավարության ղեկավարի խոսքով, համապատասխան փաստաթուղթը կստորագրվի այսօր: Նա նշել է, որ քննարկվում է նաև դեպի Չինաստան չվերթերի ավելացման հարցը։
Կարևորն իշխանությունների համար այն է, որ սահմանը բացվի, և որոշ մարդիկ դրա վրա մեծ փողեր աշխատեն։ Նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի, բայց Թուրքիան չի շտապում, որովհետև առանց դրա էլ իրեն վատ չի զգում՝ կարողանում է լավ տեղավորվել Հայաստանի տնտեսության մեջ ու պահանջներ թելադրելով՝ շարունակել փակ պահել սահմանը։
Առաջին զանգերը ՌԴ նախագահին են եղել. նա վստահաբար տեղեկացված է. Փաշինյանը` Պուտինին զանգելու մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները: Այս մասին ֆեյսբուքյան իօր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։ «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի […]
Նիկոլ Փաշինյանի` խուճապը թաքցնելու անհաջող փորձերը. հարցազրույց` Պետրոս Ղազարյանին
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանություններն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և հեղաշրջմամբ իշխանությունը զավթած ուժեր են, որոնք որևէ աղերս չունեն հայկականության հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Էդգար Էլբակյանն է։
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2681-ի, տուժածներինը՝ ավելի քան 2,5 հազարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն արցախաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից ծանր զինտեխնիկայի կուտակումը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո եթեր է հեռարձակվելու Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ:
Անկարայում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Սաիդ Սանի Էլ Զահիրին Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններին։
Մարոկկոյում զինվորականներն ու փրկարարները բեռնատարներով ու ուղղաթիռներով շարունակում են հեռավոր լեռնային քաղաքներ մտնելու փորձերը՝ երկրաշարժից հետո փլատակների տակ ողջ մնացածներին փրկելու համար: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 2497 մարդ, ևս 2476-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները: