Իրանն ի՞նչ քայլեր կձեռնարկի, եթե խախտվեն իր իսկ սահմանած կարմիր գծերը

Իրանը ի՞նչ քայլեր կձեռնարկի, եթե խախտվեն իր սահմանած կարմիր գծերը Սյունիքում: Այսպիսի հարց հնչեց Իրանի դեսպանի ասուլիսին:

Ի պատասխան՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ Իրանը նախ ջանքեր կգործադրի, որպեսզի նման բան տեղի չունենա:

«Մենք այլ երկրների հետ մեր հարաբերությունների պոտենցիալը կօգտագործենք, որպեսզի պահպանվեն այդ կարմիր գծերը: Այն ամենը, ինչը շաղկապված է մեր ազգային անվտանգությանը և կարող է դրանով վնասվել մեր անվտանգությունը, մենք չենք հանդուրժի:

Այն մասին, թե Իրանն ինչ քայլեր կձեռնարկի, թույլ տվեք հիմա հավանականությունների հիման վրա կարծիք և դիրքորոշում չարտահայտել: Մենք սպառնալիքների չափին համապատասխան կարձագանքենք: Թե ով ինչ կանի, սպասենք, ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց դեսպանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728