Թուրքիայի զինված ուժերը հերթական օդային հարվածն են հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարում, տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ուղղությամբ։ Այս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու: Այս մասին Էրդողանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումն օգոստոսի 30-ից փոխադրվել է օգոստոսի 31՝ Ուկրաինայի պետության ղեկավարի այցի ծրագրի ընդլայնման պատճառով, որն այժմ նախատեսում է պետությունների ղակավարների դեմ առ դեմ բանակացություններ:
Մեկ դեռահաս զոհվել, երկուսը տուժել են հրաձգությանի ժամանակ, որն օգոստոսի 18-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում: Այս մասին հաղորդել է Provence հրատարակությունը:
«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով:
«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ կառաջարկի նոր կառավարությունում: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թիլիբների ներկայացուցչին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ թալիբները քաղաքացիներին հորդորել են հեռանալ օդանավակայանից և վերադառնալ տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 14-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչև 2 189, վիրավորվել է 12 հազարից ավելի մարդ: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա:
Թուրքիայում շարունակվում է հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռների (MMU) ստեղծման նախագծի իրականացումը:
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 56․878 թեստ, 34․374-ը՝ հակագենի, 22․504-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 5914 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ վստահություն վարկանիշը նվազել է՝ հասնելով 46 տոկոսի՝ պայմանավորված Աֆղանստանում թալիբների իշխանության գալով: Այս մասին վկայում են Reuters գործակալության և Ipsos սոցիալական ծառայության անցկացրած հարցման արդյունքները:
Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: Համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրանագետ Գարիկ Միսակյանն այն կարծիքին է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում իրավիճակի լարումը սպասելի էր: «Թալիբները ինչքան էլ փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել, որ իրենք փոխվել են կամ պետություն ստեղծելու ցանկություն ունեն, Աֆղանստանում բնակչության մեծամասնությունը հիշում է թալիբների նախորդ իշխանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, ինչի մասին վկայում են կադրերը, թե ինչպես էին նրանք փախչում թալիբներից: Այսինքն՝ նույնիսկ սեփական կյանքը զոհելով՝ փորձում էին փախչել: Աֆղանստանում բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Նաև քաղաքացիական պատերազմի վտանգ կա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով:
Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ Էմիրությունները ընդունել են նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ընտանիքին «մարդասիրական նկատառումներով»:
«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
T-Mobile ընկերությունը հայտնել է, որ գողացված տվյալները ներառել են հաճախորդների անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը, սոցիալական ապահովագրության համարները և տեղեկություններ վարորդական իրավունքի վերաբերյալ:
Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար մահ է արձանագրվել վերջին օրն ԱՄՆ-ում, այսինքն՝ երկրում ժամը մեկ հիվանդության պատճառով մահացել է 42 մարդ: Համապատասխան հաշվարկներն օգոստոսի 18-ին ներկայացրել է Reuters գործակալությունը:
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը հայտնել է 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին:
«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի:
Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:
Նրա խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում կլինեն արդյոք Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Թալիբները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, որն անցկացվում էր ի պաշտպանություն Աֆղանստանում ազգային դրոշի: