Բաժիններ՝

Իրանում հերքել են, որ միջուկային գործարքի թեմայով նամակ են ստացել Թրամփից

Իրանը նամակ չի ստացել ԱՄՆ-ից՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։

Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ոչ, նամակ չի ստացվել», – IRNA գործակալությունը մեջբերում է Բաղայիի պատասխանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը նամակ է ստացել է ԱՄՆ-ից, և եթե այո՝ ապա ինչպիսի բովանդակությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և հավելել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այլ ոչ թե փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31