Բաժիններ՝

Մարկ Քառնին Կանադայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջասթին Թրյուդոյին

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քառնին հաղթանակ է տարել Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում և դառնալու է երկրի հաջորդ վարչապետը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Քառնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։

Ֆինանսների նախկին նախարար և խորհրդարանի պատգամավոր Քրիստիա Ֆրիլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ հավաքելով ձայների 8%-ը։Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Կարինա Գուլդը ձայների 3,2%-ով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մոնրեալից ձեռնարկատեր և խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը չորրորդ տեղում է:

Քառնին երբեք ընտրովի պաշտոն չի զբաղեցրել և ներկայում խորհրդարանի անդամ չէ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից և կլքի վարչապետի պաշտոնը, հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս