
Երբ պաշտոնական Երևանը մեկնաբանի, կհասկանանք, թե ինչ դիրքորոշման հետ գործ ունենք. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
«ԵՄ-ին անդամակցելն ու ԵԱՏՄ-ին անդամակցելը փոխընդունելի բաներ չեն։ Դրանք, ցավոք կամ բարեբախտաբար (յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել), փոխբացառող բաներ են հենց կոնկրետ պարամետրերով, ոչ ըստ գաղափարական կամ քաղաքական վերաբերմունքի», – պարզաբանել է Զախարովան։