
Բոսնիական դատարանը Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկի ձերբակալման միջազգային հրաման է տվել

Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ձերբակալման միջազգային հրաման է տվել՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բոսնիա և Հերցեգովինան բաժանված է երկու միավորների՝ Բոսնիա և Հերցեգովնայի Դաշնություն և Սերբական Հանրապետություն։
Դոդիկն օրենսդրություն էր նախաձեռնել, որն արգելում է պետական դատական իշխանությանը և ոստիկանությանը գործել Սերբական Հանրապետության տարածքում, սակայն Բոսնիայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է այդ օրենքը։
Դոդիկը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, և նրան վեց տարով արգելվել է քաղաքականությամբ զբաղվել։ Ձերբակալման հրամանն անտեսելով՝ Դոդիկը մեկնել էր հարևան Սերբիա, այնուհետև՝ Իսրայել, որտեղ մարտի 27-ին պետք է մասնակցի հակասեմականության թեմայով համաժողովի։
Հետևաբար, դատարանը նրան ձերբակալելու միջազգային հրաման է տրվել Ինտերպոլին։ Նման հրաման է տրվել նաև Սերբական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Նենադ Ստեֆանդիչի համար, որը մեկնել էր Սերբիա, սակայն այժմ վերադարձել է երկիր։