Բաժիններ՝

Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել դեղամիջոցների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող դեղամիջոցների համար: Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Մենք պատրաստվում ենք մաքսատուրքեր սահմանել դեղագործական պատրաստուկների համար՝ մեր դեղագործական արդյունաբերությունը վերստեղծելու նպատակով», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ըստ էության, չեն արտադրվում բժշկական պատրաստուկներ։

«Դա հիմնականում արտադրվում է Չինաստանում: Դրանցից շատերը պատրաստվում են Իռլանդիայում», – նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս