Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 485-ի:
Հայաստանում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։
Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 818-ի:
Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի դեպքերին:
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի:
Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի:
Արցախում ապրիլի 13-ին կատարված 133 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:
Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204 053-ի:
Հայաստանում COVID-19-ի երրորդ ալիքն է, ռիսկային խմբում ներառված քաղաքացիների թիվն անցնում է 600 հազարը, Հայաստանն արդեն ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութեր` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, առողջապահության նախարարի խոսքով` սպասում են, որ առաջիկայում Չինաստանից որպես նվեր կստանան Sinovac պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:
«Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերություններում ևս ունենք հերթագրվածներ, ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով ստացված հերթագրվածներ: Այս պահի դրությամբ` ուրբաթ օրվա տվյալներով, մոտ 600-ն է ցանկություն հայտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների մասին, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:
Մինչ Հայաստանում բժիշկներն ու քաղաքացիները պայքարում են կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում, առողջապահության նախարարի խոսքով՝ կայուն լարված իրավիճակում է, պաշտոնապես արդեն հայտնի է, որ Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը:
Առողջապահության նախարարը և ԱՆ աշխատակիցները` պատվաստումների մասին. ՈւՂԻՂ
Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի:
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները:
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1009 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 167-ի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1029 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201 158-ի:
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200 129-ի:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վիճակը գնահատվում է որպես կայուն լարված:
Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198 898-ի:
Դեղերի եվրոպական գործակալության բարձրաստիճան պաշտոնյա, պատվաստանյութերի ղեկավար Մարկո Կավալերին երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ կա կապ «Աստազենեկա» պատվաստանյութի և արյան թրոմբների միջև:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները:
Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի:
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 113-ի:
Եվրոպական երկրներում այլ պատվաստանյութերի կիրառման հետևանքով նման բարդություններ չեն գրանցվել։ Sputnik V-ի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա նաև Գերմանիայում։ «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակվել է Sputnik V-ի վերաբերյալ հետազոտություն, որի համաձայն՝ տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է, և ծանր կողմնակի ազդեցություններ նկարագրված չեն։
Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք: Իսկ ինչո՞վ է տարբերվում բրիտանական շտամը Covid 19-ի սկզբնական ձևից: Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ բրիտանական շտամը մուտացված տեսակն է, որը քիչ է ուսումնասիրված: