Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ

Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ:

Ինչպես տեղեկացնում է  «Gavi.org» կայքէջը, այս մասին հայտնել է Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը:

«Համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Այս շաբաթ COVAX նախաձեռնության միջոցով Բելգիան AstraZeneca-ի 187 200 դեղաչափ է ուղարկում Հայաստանին: Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն», – ասել է Մերիամե Կիտիրը:

Տեսանյութեր

Լրահոս