45 մլն ռուսաստանցիներ ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ԱՆ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել են արդեն 45 միլիոն ռուսաստանցիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն:
«Այսօրվա դրությամբ պատվաստվել է ավելի քան 45 միլիոն մարդ, նրանք ստացել են պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինը: Թե երբ ձեռք կբերվի կոլեկտիվ իմունիտետ, դա կախված է յուրաքանչյուրից: Մեզ անհրաժեշտ է միանալ ակտիվ գործընթացին եւ պատվաստվել»,- Արեւելյան տնտեսական համաժողովում ասել է Ֆիսենկոն:
Արեւելյան տնտեսական համաժողովը (ԱՏՀ) անցկացվում է սեպտեմբերի 2-ից 4-ը Վլադիվոստոկում, Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի մասնաշենքում: Նրա հիմնական թեման այս տարի Հեռավոր արեւելքի նոր հնարավորություններն են փոփոխվող աշխարհում: ՌԻԱ Նովոստի գործակալությունը հանդես է գալիս որպես ԱՏՀ-ի գլխավոր լրատվական գործընկեր: