Covid-19-ի դեմ Հայաստանում մինչ այսօր կատարվել է 303.325 պատվաստում

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարված պատվաստումների թիվը:

«Ընդհանուր կատարվել է 303.325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195.290, երկրորդ դեղաչափ` 108.35»։

Նախարարությունը հիշեցնում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Տեսանյութեր

Լրահոս