ԱՆ-ը՝ Գեղարքունիքի մարզի աղիքային վարակի դեպքերի մասին

Հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն: Տեղի և նախարարության մասնագետներն անմիջապես մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ ևս 16 երեխա` 14 և բարձր տարիքի, ունի նմանատիպ գատգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

Մասնագիտական խումբը տեղում իրականացրել է անհրաժեշտ աշխատանքները, կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, խմելու և ափամերձ ջրից, սննդամթերքից:

Հուլիսի 31-ի, ժամը 14-ի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարտունու ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, 4-ը դեռևս բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով, 1-ը` բավարար:

Տեսանյութեր

Լրահոս