Կարտոֆիլի հյութի օգտակար հատկանիշները

Երբեմն մեր առողջության հետ կապված որոշ խնդիրների ամենահեշտ լուծումները մեր աչքի առաջ են, սակայն մենք դրանք չենք նկատում: Կարտոֆիլի հյութը հզոր ըմպելիք է, որն օգնում է առողջական մի քանի խնդիրների դեպքում:
Հյութն անհամ է, սակայն չափազանց օգտակար է:

Ալկալիներով է սնուցում օրգանիզմը

Կարտոֆիլի հյութը կարգավորում է օրգանիզմում թթվայնության բալանսը: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ժամանակակից դիետաները բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը:

Մաքրում է մաշկը

Կարտոֆիլի հյութն ունի մաշկի ակնեն նվազեցնող հատկություն, այն հրաշալի կերպով մաքրում է մաշկը:

Ունի հակաբորբոքային հատկանիշներ

Կարտոֆիլի հյութն ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է արթրիտի և այլ բորբոքումների դեպքում, հատկապես՝ հոդերի և մեջքի ցավերի ժամանակ: Այն խթանում է շրջանառությունը՝ մարմնի բոլոր մասերում:

Մաքրում է լյարդը

Կարտոֆիլի հյութը հաճախ օգտագործում են լյարդը մաքրելու համար: Լավագույն արդյունքի հասնելու համար ամեն առավոտ դատարկ ստամոքսին 2 բաժակ կարտոֆիլի հյութ խմեք:

Խթանում է քաշի կորուստը- կարտոֆիլի հյութն արդյունավետ է, երբ խոսք է գնում ավելորդ քաշից ազատվելու մասին: Ահա թե ինչու է անհրաժեշտ նախաճաշից առաջ և քնելուց 3 ժամ առաջ 1բաժակ կարտոֆիլի հյութ խմել: Այն բուժում է գաստրիտն ու խոցերը:
Խորհուրդ է տրվում մեկ ճաշի գդալ կարտոֆիլի հյութը խառնել ջրում և խմել նախաճաշից, լանչից և ընթրիքից մեկ ժամ առաջ:
Հիշեք, որ կարտոֆիլի հյութը մշտապես պետք է խմել բացառապես թարմ վիճակում: Եթե ձեզ դուր չի գալիս համը, ապա կարող եք փոքր-ինչ կիտրոնի, խնձորի կամ գազարի հյութ ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս