«Մենք այս պահին պատվաստանյութի խնդիր ունենք». Վայոց Ձորում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կսկսվի մոտ ապագայում

Շատ մոտ ապագայում Վայոց Ձորի մարզում ևս կսկսվի պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայք քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանը:

«Մենք այս պահին պատվաստանյութի խնդիր ունենք: Այժմ դասընթացները գնում են, ովքեր պետք է պատվաստեն: Նաև ճշտվել է, թե ովքեր պետք է պատվաստվեն»,- նշեց Ռ. Ասլանյանը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ անվտա՞նգ է պատվաստանյութը, Վայքի հիվանդանոցի գլխավոր բժիշկն այսպես պատասխանեց. «Ես իմունաբան չեմ, բայց ըստ ներկայացումների, գիտական հիմնավորումների՝ չեմ կարծում՝ անհիմն բանն այսքան բարձրաձայն ասեն:

Իմ կարծիքով՝ հիմնավորված է, ու պատվաստելու անհրաժեշտությունը կա, որովհետև նման հիվանդները շատ են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031