Աշխարհում մարդկանց միայն 70 տոկոսը գիտի իր դրական ՄԻԱՎ-կարգավիճակի մասին. ԱՀԿ

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված մարդկանց սոսկ 70 տոկոսը գիտի իր կագավիճակի մասին, ըստ որում ՄԻԱՎ-ը շարունակում է մնալ հասարակական առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը. արդեն հայտնի է, որ ՄԻԱՎ-ն ավելի քան 35 միլիոն մարդու կյանք է խլել:

Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված տեղեկագրում. Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի համաշխարհային օրն աշխարհում նշվում է դեկտեմբերի 1-ին:

Գնահատումների համաձայն՝ ներկայում ՄԻԱՎ-ով մարդկանց սոսկ 70 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին: Մնացած 30 տոկոսը կամ 7,5 միլիոն մարդ ՄԻԱՎ-թեստավորման ծառայություններից օգտվելու կարիք ունի»,- ճշտվում է հաղորդագրության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-վարակն առավել տարածված է ռիսկի խմբերում. ներարկվող թմրադեղեր գործածողների, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց, ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց շրջանում: 2015 թվականի վիճակագրության համաձայն՝ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի շուրջ 44 տոկոսը գրանցվել է ռիսկի խմբերում:

«Այսօրվա դրությամբ այն (ՄԻԱՎ-ը) արդեն 35 միլիոն մարդու կյանք է խլել: 2016 թվականին ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներով շուրջ 1 միլիոն մարդ է մահացել ամբողջ աշխարհում»,- ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: Փորձագետները նշում են, որ աճում է ՄԻԱՎ-ի տարածման դեպքերի թիվը հետերոսեքսուալ շփումների միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս