Պետական պարտքի վիճակի կայունացման և ազգային տնտեսության աճը խթանելու նպատակով Հունաստանի կառավարությունը ձգտում է երկու տարով երկարաձգել ԵՄ տրամադրած օգնության ծրագրերը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում են «Խաչհար» և Իջևանի ճանապարհների շինարարության շահագործման ձեռնարկությունների կոնսորցիումը:
Միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն այս տարվա երկրորդ կիսամյակին ազատվել է Goldman Sachs, J.P.Morgan, Citigroup и Wells Fargo բանկերում իր արժեթղթերից և ներդրումներ կատարել Facebook-ում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջից:
Ղազախստանի միջոցով թյուրքալեզու երկրները կարող են շահավետ պայմաններով ստանալ Մաքսային միության անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություն:
Հաշվի առնելով ոռոգման ջրի մատակարարման կարևորությունը նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ`փոխվարչապետը մարզպետներին հորդորել է համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների հետ, հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,25 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էջանացել է 0,16%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 13.08.12թ.-19.08.12թ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`…
«Արդյունաբերական արտադրությունը շարունակում է աղքատ երկրների համար մնալ որպես վերելակ, սակայն այդ վերելակն այլևս արագ չի շարժվում և շատ չի բարձրանում։ Աճն այժմ մեծապես կախված է մարդկային կապիտալում, ենթակառուցվածքներում և արդյունավետ կառավարման համակարգերում կատարվող ներդրումներից։ Իսկ դա նշանակում է, որ աճը, լավագույն դեպքում, կլինի դանդաղ ու դժվարին»,- եզրափակում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դենի Ռոդրիկը։
Հարվարդի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Դենի Ռոդրիկը կամ բավականին միամիտ մարդ է, կամ ծանոթ չէ ՀՀ իշխանությունների տաղանդին։
Կառավարությունը նախատեսել է վաճառել այնպիսի կազմակերպությունների բաժնետոմսերի փաթեթներ, ինչպիսիք են «Ռուսական երկաթուղիները», «Աերոֆլոտը» և «Ռոսնավթը»: Պետությունը նախատեսել է սեփականաշնորհումից ստանալ ավելի քան 450 միլիարդ ռուբլի եկամուտ՝ մոտ 14 միլիոն դոլար:
«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել որպես նախագծի ներդրող և խորհրդատու` նախագծի իրականացման բոլոր փուլերում կատարելով միասնական մարմնի դեր: «ՌԻՈ»-ի հիմնական վարձակալներ են դարձել «Նաշ» հիպերմարկետը, «Սնեժնայա Կորոլևան», կինոթատրոնների «Սինեմա Սթար» ցանցը, «Նաշ Դոմ» հիպերմարկետը և քաղաքում նախկինում չներկայացված «McDonalds»-ը»: Օրյոլի «ՌԻՈ» կենտրոնը դարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցված թվով 23-րդ՝ գործող և 15-րդ՝ «ՌԻՈ» ապրանքանիշով առևտրա-ժամանցային կենտրոնը: Այս նախագծում ներդրվել է, ընդհանուր առմամբ, 80 մլն դոլար:
Ուզբեկստանը ամերիկյան ներդրողներին առաջարկում է ներդրումների լայն սպեկտր: Բազմաթիվ հնարավորություններ կան էներգետիկայի, բնական ռեսուրսների ոլորտում:
Հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը EPDK-ի հետ համատեղ մշակել էր մի օրինագիծ, ըստ որի՝ երկրի մասնավոր սեկտորին թույլ տրվեց բնական գազ ներկրել Թուրքիա, ընդ որում՝ մասնավոր սեկտորին թույլ է տրվում գազ ներկրել այն երկրներից, որոնց հետ Թուրքիան ունի գազային համաձայնագիր, և այն երկրներից, որոնց հետ տվյալ ոլորտի համագործակցությունը դեռ չի հաստատվել:
Կառավարության աննախադեպ ուշադրությունը մասնավոր նորաստեղծ ընկերության նկատմամբ հարցեր է առաջացնում։
Այսօր` օգոստոսի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.30%-ով և կազմել 411.92 դրամ։
Խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները եւ հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների:
Հայ գործարարների կողմից արտասահահմանում կատարված ուղղակի ներդրումները շեշտակի աճել են։
Ամերիկյան օրենքի համաձայն՝ բերքի 40%-ը պետք է օգտագործվի բիոլոգիական վառելիք արտադրելու համար: Բայց եթե այժմ այդպես վարվեն, դա կարող է նպաստել աշխարհում պարենամթերքի ճգնաժամի առաջացմանը,- կարծում են ՄԱԿ-ի մասնագետները:
Գերմանական խոշորագույն բանկերից մեկի՝ Commerzbank AG-ի շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 11.5 անգամ՝ հասնելով 275մլն. եվրոյի ։
Ըստ բրիտանական Economist Intelligence Unit-ի, թուլացել է հատկապես Ռուսաստանից մասնավոր փոխանցումների աճի տեմպը։
Ըստ վրացական Business-Грузия գործակալության՝ Թուրքմենստանի ծովային առևտրանավերը թուրքմենական հեղուկ գազը կհասցնեն Բաքու, իսկ այնտեղից էլ երկաթուղային տրանսպորտի միջոցով՝ դեպի Փոթի կամ Բաթում: Ապա թուրքմենական հեղուկ գազը ծովային ճանապարհով հասցվելու է ռումինական Կոնստանցա նավահանգիստ:
Այսօր` օգոստոսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.53%-ով և կազմել 413.17 դրամ։
ՌԴ ֆեդերալ մաքսային ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում բնական գազի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է 19.2%-ով և կազմել 33.1 մլրդ խմ։
Վարկավորման բաժնի պետ Ֆիլիպ Շիմչակն ասել է, որ ԵՆԲ-ը հնարավորություն եւ ցանկություն ունի ավելի մեծ գումարներ հատկացնելու Հայաստանին ուղղված ծրագրերին:
յս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»: «Այսօր մենք խոսել ենք կարևոր թեմայի՝ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ: Այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ բազմապատկված կամ բաժանված, ինչպես ուզում եք, Հայաստանին բնական գազով ապահովելու համար՝ ըստ տարածաշրջանում համադրելի գների և սակագների՝ պահպանելով նրա (Հայաստանի) տնտեսության արդյունավետությունը»:
Այսօր` օգոստոսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժութային գործարքներ չեն իրականացվել:
«Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում»,- ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշել է, որ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներն ամեն տարի իրենց ընտանիքներին փոխանցում են մոտ 1 միլիարդ դոլար, որը Հայաստանի ՀՆԱ-ում բավական մեծ տեսակարար կշիռ ունի։
«Եթե Ռուսաստանում կյանքից գոհ են 30%-ը, Հայաստանում՝ 47.6%-ը, բա ինչո՞ւ են հայերը գնում Ռուսաստան, թող ռուսները գան Հայաստան»,- ասում է Հրանտ Բագրատյանը։