Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Оliver Wyman-ը երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը:
Արդեն մթերված բերքի դիմաց վճարումները, ըստ փոխնախարարի, հիմնականում կատարվում են տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում. -«Իսկ այն գործարանները, որոնք խոշորածավալ մթերումներ են իրականացնում կամ ֆինանսական խնդիրներ ունեն, պայմանագրեր են կնքում` ժամանակացույցով մարում են: Ամեն դեպքում այդ բոլոր գործարանները գյուղացիների հանդեպ պարտավորությունները պետք է մարեն այս տարի` մինչեւ նոյեմբերի մեկը»:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության Հայաստանի 2012թ. հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի տվյալների, երկրում իրականացված շինարարության ծավալները նվազել են 4,1%-ով` կազմելով 206.4 մլրդ դրամ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. սեպտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%։
Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ տվյալ հանձնաժողովի խնդիրը ոչ թե բիզնես պաշտպանելն է, այլ մրցակցության պաշտպանությունը: «Մրցակցությունը պաշտպանելը Ձեր սուրբ պարտականությունն է,- նշեց Հ. Նաղդալյանը՝ ապա հետաքրքրվեց,- Իսկ կարո՞ղ է՝ խախտումներն են շատացել»:
«Որոշ խնդիրներ, ժամանակացույցի առումով, իրոք, եղան ֆինանսավորման հարցում, սակայն, պետք է նշեմ, որ, չնայած դրան, զգալի աշխատանքներ են իրականացվել՝ նախագծային, գեոֆիզիկական, գեոտեխնիկական, որոնք մինչև տասը մլն դոլար արժողությամբ ծրագրեր են»,- ասաց Արա Սիմոնյանը:
«Շատ բաղադրիչներ էլ մեզ հուշում են, որ գազի գնի վերանայման կարիք արդեն սպասվում է՝ սպասեք-տեսնենք` մեր լիցենզավորված ընկերություններն ինչպիսի՞ հայտեր կներկայացնեն, և հետո հանրությանը կներկայանանք բաց, թափանցիկ և քննարկումներին էլ կհրավիրենք հետաքրքրվողներին՝ մեզ հետ մասնակցելու»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարցրեց Տ. Դավթյանին, թե` որպես Էկոնոմիկայի նախարար, ուսումնասիրություններ ունի՞, թե ՀՀ տնտեսության որ ոլորտներն են ավելի շատ եկամուտներ գեներացրել պետական բյուջեից ի՞նչ է նախատեսվում այդ ոլորտների պոտենցիալը բարձրացնելու և ավելի շատ եկամուտ ապահովելու համար:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ֆինանսական օժանդակության ծրագրերը դրամաշնորհային ծրագրեր են, որոնք չեն ավելացնում հետագա ֆինանսական պարտավորություններ, ինչը շատ լավ է»,- այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանը։
Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները:
Ըստ կողմերի` ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականությունը և կանոնակարգող միջավայրերը, կավելացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի մասնավոր հատված – պետություն համագործակցությունը:
Մեր պաշտոնյաները երբեմն սիրում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ճիշտ են, սակայն ոչ ոքի համար նորություն չեն: Օրինակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախօրեին հայտարարել է, որ փոքր և միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ:
Ըստ փորձագետների, մինչև 2020թ. նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 111 մլն բարելի, այն ժամանակ, երբ պահանջարկը կկամի ընդամենը 97 մլն բարել օրական:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման, ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:
Dexia-ն ակնկալում է, որ ընդհանուր առմամբ Denizbank-ի վաճառքից կստանան 3.02 միլիարդ եվրո: Ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ գործարքը կկատարվի 2012 թվականի չորրորդ եռամսյակին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Յալթայում մասնակցել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:
Գոմեշի միսը վաճառվում է` 1 կգ-ն՝ միջինը 1200-1300 դրամով:
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կմնա աշխարհի տնտեսության խոշորագույն «աճի կետ», որը խնդիրներ ունի գործազրկության և սպառողների վստահության անկման առումներով:
Տուրիստական գործակալությունները համաձայն չեն փոխնախարարի հետ
Արտակ Շաբոյանը նշել է, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում՝ բողոքներ ներկայացնեն:
Մոնտին կոչ է արել արժույթի կառույցի առաջնորդներին՝ ստեղծել բյուջեի դեֆիցիտի կրճատման հսկողության այնպիսի գործընթաց, որի ընթացքում կրեդիտորները կկարողանան հետևել և տեսնել, որ տնտեսման ծրագիրը շարունակվում է, և ամեն ինչը ընթանում է իր հունով:
Միակ «կողմը», որին կարող է ուրախացնել այս պատմությունը, քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված հնդկական գոմեշն է, որը Հայաստանում ոչ միայն լավ ընդունելություն է գտել, այլ ավելի թանկ է գնահատվել, քան հայկական հալալ-զուլալ տավարը։
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց ՀՀ Առողջապահության նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ նշյալ ոլորտում իրականացվել է բյուջետային դասակարգման 62 ծրագիր:
Ենթադրվում է, որ բյուջետային ծախսերը կկրճատվեն 40 միլիարդ եվրոյով: Յուրաքանչյուր նախարարություն կստանա 12% ավելի քիչ միջոցներ այս տարվա համեմատությամբ: Պետական ծառայողների աշխատավարձերը սառեցվելու են: Այնուամենայնից, կառավարությանը հաջողվել է միջոցներ գտնել թոշակները բարձրացնելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել: «Այսօր ԱԺ եմ ներկայացրել օրենք կենսաթոշակների նշանակման կարգի մասին։ Ահա այդ օրենքի համառոտագիր տարբերակը…»: