«Եթե Ռուսաստանում կյանքից գոհ են 30%-ը, Հայաստանում՝ 47.6%-ը, բա ինչո՞ւ են հայերը գնում Ռուսաստան, թող ռուսները գան Հայաստան»,- ասում է Հրանտ Բագրատյանը։
Գերմանիան դարձել է եվրոյի գոտու հերթական երկիրը, որում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների անկում:
«Masterforex-V» Ֆոնդային առևտրի միջազգային ակադեմիայի տվյալների համաձայն՝ տարածաշրջանում բենզին ներկրող երկրներից ամենաէժան բենզինը Հայաստանում է։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է 0.44%-ով (1.82 դրամով) և կազմել է 415.3 դրամ։
ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է ցածր գնաճ։
Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի 1/3-ը բաժին է ընկնում Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA)։ Այս կառույցին ՀՀ-ն պարտք է 1 մլրդ 211մլն դոլար։
Հայաստանը Fitch Ratings գործակալության ուսումնասիրության մեջ ներառվել է վարկավորման հավելաճի ամենաբարձր տեմպեր ունեցող երկրների շարքում։
Մինչ հայրենի իշխանությունները փորձում են համոզել, որ հանքարդյունաբերությունը չի դառնա տնտեսության շարժիչ ուժը, բանկերը շեշտակի ավելացնում են այս ոլորտի վարկավորման ծավալները։
ՀՀ արտաքին պետական պարտքը 2012թ. հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 705.9 մլն ԱՄՆ դոլար՝ հունիսի 30-ի 3 մլրդ 695.5 միլիոնի դիմաց։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ` նախորդ առևտրային նստաշրջանի համեմատ համեմատ բարձրանալով 0.6%-ով կամ 2.4 դրամով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերն ու պաշտոնական վիճակագրության ցուցանիշները միմյանց հակասում են։
Ֆինանսների նախարարության տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մուտքերն աճել են 3.8%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 2.4% անկում:
2012թ-ի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,448,834 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,218,138 ԱՄՆ դոլար 409.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վահան Քերոբյանն, ով աշխատում էր «Սթար» առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ, հայտարարեց, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնեց, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե իր, թե ընկերության կյանքում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով 0.37%-ով կամ 1.5 դրամով:
Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը ևս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից, ընդհանուր 15 մլն եվրոյի չափով, 2010 թ-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով:
Եթե հավատանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա 2011թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է ընդամենը 15 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից երեքը՝ Երևանում։
Հայաստանում գնաճը տարվա վերջի դրությամբ կարող է գերազանցել թույլատրելի շեմը, եթե Ռուսաստանում առկա գնաճային ռիսկերն իրականություն դառնան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:
Ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը սխալ է համարում բանկային ավանդների տոկոսադրույքների սահմանափակումը ԿԲ-ի կողմից։
Երևանի պետական համալսարանն այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 307.3մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 400 միլիոնի դիմաց։
Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնն ավարտել է Porsche ընկերության կլանման գործընթացը. Porsche-ի բաժնետոմսերի 50,1 տոկոսի համար Volkswagen-ը վճարել է 4.49 մլրդ եվրո:
Ռուսաստանի բանկը մշտական իրավունք կստանա սահմանափակել բանկային ավանդների համար սահմանված տոկոսադրույքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Արդյունաբերական պատվերների ծավալը ԱՄՆ-ում 2012թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Այդ մասին հայտնել են ԱՄՆ առևտրի նախարարությունից:
Եվրոպական Կենտրոնական բանկը չի փոխել վերաֆինանասավորման տոկոսադրույքը` թողնելով ռեկորդային ցածր` տարեկան 0,75 տոկոսի մակարդակում:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, իր ղեկավարած գերատեսչության գնահատականներով` Հայաստանի տնտեսական աճը 6.5% է: Այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ 2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության 7.8% ցուցանիշը բավականաչափ հուսադրիչ է: Ֆինանսների նախարարը նշել է, որ հատկապես ուրախալի է արդյունաբերության 13%, գյուղատնեսություն` 8.1, ծառայությունների 12% աճը: Շինարարության ոլորտում թեեւ […]
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով:
Ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ տարվա վերջում գնաճը կլինի 4%-ից փոքր-ինչ ներքև, եթե միջազգային զարգացումները կտրուկ փոփոխություններ չառաջացնեն: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին
ՌԴ Պետդումայի օրակարգ է մտել մի օրինագիծ, որը ռուս չինովնիկների առջև փակում է օտարերկրյա շուկաների դռները։ Օրինագիծն արգելում է ՌԴ պաշտոնատար անձանց անշարժ գույք կամ բաժնետոմսեր ձեռք բերել արտասահմանում և հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում։