Այն, որ Ռուսաստանը նախորդ տարվա կեսից բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը, արդեն փաստ է. ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած կիսամյակային տվյալներից հստակ երևում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազի 1000խմ արժեքը կազմել է ոչ թե 180, այլ 219 ԱՄՆ դոլար։
Policy Forum Armenia հետազոտական կենտրոնը, անդրադառնալով Եվրոպայից եկող լրահոսին, այն համեմատել է պատերազմական քրոնիկայի հետ (հատկապես վերջին 72 ժամվա ընթացքում): Ֆեյսբուքի իր էջում PFA-ը նշում է, որ իրավիճակն իսկապես ծանր է։
Գործարար ռուսներին պարզ էր. այն ընկերության համար, ով կապեր ունի Պուտինի հետ, հայտ ներկայացնելն արդեն իսկ նշանակում է` ձեռք բերել բաժնեմասը, – ասում է Լիվայնը:
Ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակում է նվազել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 26-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.79 կետով:
Այս տարվա վերջին գյուղատնտեսության ոլորտում սպասվում է 8-9% աճ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ լուրջ հաջողություններ կան ծիրանի արտադրության ոլորտում. արդեն իսկ արտահանվել է 12.3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա 7300 տոննայի համեմատ։
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը …
Որքանո՞վ են բանկերն աջակցում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, և որքանո՞վ է ՓՄՁ ոլորտի համար կարևոր բանկերի աջակցությունը, մասնավորապես, մատչելի վարկավորման տեսանկյունից:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքին վերաբերող տվյալներ։ Դրանք կրկին անգամ վկայում են այն մասին, որ խոսակցությունները, թե շուտով Հայաստանը կդառնա պարզապես հումք մատակարարող երկիր, ժամանակավրեպ են։ Հայաստանն արդեն իսկ հումք մատակարարող երկիր է։
Որոշ հրապարակումների համաձայն, համաշխարհային բանկերն օգնում են իրենց հարուստ հաճախորդներին` օֆշորային հաշիվներ բացելու միջոցով խուսափել հարկերից։ Արդյո՞ք հայաստանյան բանկերը նույնպես ներգրավված են այդ գործում։
Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ եվրոգոտու հարկային և բանկային ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի տնտեսության վրա` հումքային ռեսուրսների գների նվազման պատճառով: Ըստ «The Wall Street Journal»-ի` ՎԶԵԲ-ից ներդրումներ ներգրավող տնտեսությունների վերաբերյալ այդ կառույցի վերջին զեկույցի համաձայն, շարունակվող ճգնաժամի ազդեցությունը կտարածվի դեպի Արևելք և Ռուսաստան: «Բացասական ազդակները կհասնեն […]
ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` վերջին շրջանում նկատվող փոխարժեքային տատանումների թիվ մեկ պատճառը քաղաքական է։ Ավելի կոնկրետ`ընտրությունները։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.79 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.29%-ով: Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 5.650.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407 դրամով և վաճառվում` 408,5-411 դրամով:
Ըստ ՊԵԿ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների` 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է ներկրվել 15.155 ավտոմեքենա, որոնց մաքսազերծման նպատակով ներմուծողները պետբյուջեն են վճարել ընդհանուր առմամբ 18.1 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ներմուծված մեքենաների թիվն աճել է 9%-ով, որին համընթաց` աճել են նաև մաքսազերծման գումարները`21%: Ռուսական արտադրության մեքենաների ներմուծումն անցյալ տարվա համեմատ նվազել է […]
Ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի` 1994-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանից 2.2 մլրդ դոլար արտահոսքի ցուցանիշն իրատեսական է։
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունն այսօր ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առևտրի ցուցանիշները։ Դրանք կրկին տարբերվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված ցուցանիշներից, և արտահանման ցուցանիշների տարբերությունը գերազանցում է $60 միլիոնը։
Կազմակերպությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի հաշվառումն այս տարվա հուլիսի 25-ից կատարվելու է անվճար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նման քայլերով կառավարությունը պարզեցնում և բարելավում է բիզնես սկսելու գործընթացը։
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը դարձել է Թուրքիան՝ 741 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 606 միլիոն դոլար:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոմֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրություն, և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: ՏՄՊՊՀ-ից փոխանցեցին […]
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 24-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.98 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.49%-ով: Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 4.850.000 ԱՄՆ դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-409 դրամով և վաճառվում` 409.5-411 դրամով:
«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին […]
Մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով Tax Justice Network կազմակերպությանը, նշել են, որ 1994-2010թթ. Հայաստանից օֆշորային գոտիներ արտահոսած կապիտալի ծավալը կազմել է 2.2 միլիարդ դոլար, որը կազմում է արտաքին պարտքի 36%-ը։
«ՄՄՄ 2011» ֆինանսական բուրգի հայաստանյան ներկայացուցչությունն այլևս չի գործում, կազմակերպության նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Չինաստանը իրանական նավթի խոշորագույն ներկրողն է: Հունիսին երկիրը 12 տոկոսով ծածկել է հումքի իր պահանջարկը այն դեպքում, երբ մայիսին այդ ցուցանիշը 9 տոկոս էր:
168.am-ի հետ զրույցում «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» պահեստապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ «հացը թանկացել է ալյուրից, ալյուրը թանկացել է ցորենից, ցորենը թանկացել է համաշխարհային շուկայում: Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Առաջիկայում Երեւանում նախատեսվող առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր
Համաժողովի ընթացքում ընդունվելու է երեւանյան հռչակագիր, որով այդ իրադարձությունը կմտնի պատմության մեջ: Համաժողովի խորագիրն է. «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասել է, որ առաջինը և երրորդը իրեն ծանոթ նախագծեր են, դրանք դեռևս 1993-1994 թթ-ի ծրագրեր են:
Մենք ներկրում ենք սուրճի կանաչ հատիկները, այն վերամշակում, աղում, փաթեթավորում եւ արտահանում ենք:
Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները: