Հայաստանում հաշվառված 63729 տնտեսվարող սուբյեկտներից 1100-ը 2013թ. հունվարի 1-ից պետք է կիրառեն նոր տեխնիկական չափանիշներով ընդհանուր առմամբ 8400 հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ)։
Ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի և Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ օգնության կորդինատոր Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հանկարծակի նվազել է գործազրկությունը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցկացնելու համար աշխատատեղերի ստեղծման շնորհիվ:
Ֆրանսիական խոշոր բանկերից մեկը՝ Credit Agricole ֆրանսիական բանկը, համաձայնել է վաճառել իր հունական ստորաբաժանումը` Emporiki Bank-ը Alpha Bank-ին խորհրդանշական 1 եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Պետության կողմից օտարման ենթակա մեքենաների ցանկից երևում է, որ մեկնարկային գները բավականին մատչելի են։ Օրինակ՝ 1996թ. արտադրության ՎԱԶ 21213-ը (նույն ինքը՝ Նիվան) առաջարկվում է 230 000 դրամով կամ 550 դոլարով։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 17-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,25%-ով:
MEDIACRAT ընկերությունը հայտարարել է միջազգային BRICS Business Magazine տնտեսական ամսագրի առաջին համարի լույս ընծայման մասին, որը նվիրված է զարգացող շուկաներին, մասնավորապես, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը՝ նշելով, որ պարբերականի խմբագրական խորհուրդը գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, ֆինանսիստ և բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
«Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը հավաստիացնում է, որ մթերվող խաղողի համար վճարումները կկատարվեն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում։
2013թ. համար ներկայացված բյուջեն կրկնում է 2012-ի բյուջեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերի կարծիքով, աշխարհն ավելի քան մոտ է գտնվում կործանմանը: «Չնայած համաշխարհային տնտեսության աննշան առաջընթացին, դրանից ստացված արդյունքը դեռևս շատ աննկատ է»,- նշել է Ֆիշերը:
Համաձայն Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիայի տվյալների, նոր մեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 10.8%-ով՝ տարեկան հաշվարկով մինչև 1 միլիոն 99 հազար մեքենա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի գործարարներն իրեն 5 միլիարդ դոլարի չափով կաշառք են առաջարկել՝ «Բելառուսկալիում» ընկերությունը վաճառելու համար։ Այս մասին գրում է RBC-ն։
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացման, էլեկտրոնայնացմանը զուգահեռ, այսօր անհրաժեշտություն են դառնում նաև կադրային, կառուցվածքային բարեփոխումները, աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը
Ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով, այս տարվա վերջում Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Ստացվում է, որ հաջորդ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելանալու է ընդամենը 200 միլիոն դոլարով։ Մինչդեռ նախկինում խոսք էր գնում 1, իսկ հետո նաև՝ 2 միլիարդի մասին։
2012թ. սեպտեմբերին եվրոգոտում գնաճը կազմել է 2.6% տարեկան: Այդ մասին վկայում են «Եվրոստատի» վերջնական տվյալները: Նախնական գնահատականները վկայում էին ինֆլյացիայի արագ աճի տեմպերի մասին՝ մինչև 2.7%:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 16-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,43%-ով:
Իսպանիայի վիճակագրական ծառայության հրապարակմամբ, վերջին 9 ամիսների ընթացքում երկիրը լքել է ավելի քան 55 հազար իսպանացի, ինչը 21.6%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ 2013թ. պետական բյուջեի կատարմանը սպառնող որևէ վտանգ չի սպառնում, ներառյալ՝ նախագահական ընտրություները։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 195 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 625 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 570 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ:
Վերջին ժամանակներում պարտքային ճգնաժամի դեմ պայքարի կիրառված միջոցները, չնայած իրենց ազդեցության դրական էֆեկտներին, թույլ չտվեցին եվրոգոտում իրավիճակը կայունացնել: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Նաոյուկի Սինոխարայի, եվրոյի գոտում իրավիճակը մնում է անկայուն:
Տնտեսագիտության ոլորտի 2012թ. Նոբելյան մրցանակակիրներն են երկու ամերիկացի գիտնականներ. Էլվին Ռոթը՝ Հարվարդի համալսարանից, և Լլոյդ Շեպլինը՝ Կալիֆոռնիայի համալսարանից:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 15-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.75 դրամ։
Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով։
168.am-ի տեղեկություններով, ռուսական «Роснефть» ընկերությունը ցանկություն ունի մտնել բենզինի հայկական շուկա և այդ հարցով արդեն դիմել է համապատասխան օղակներին։ Բանն այն է, որ թեպետ մեր երկրում թղթի վրա մրցակցություն է, սակայն հատկապես էներգակիրների ներկրման ոլորտը խիստ քվոտավորված է, և պատահական մարդիկ Հայաստան վառելիք չեն կարող ներմուծել։
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։ Վերջինիս համոզմամբ, վերջին ամիսներին նկատվող կապիտալի արտահոսքը Ռուսաստանից դրական երևույթ է։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 1.089 տրլն դոլար, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: 2010-2011 ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կազմել էր 1.297 տրիլիոն դոլար:
2013թ. պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14 մլրդ 52,7 մլն դրամ, որից 13 մլրդ 710,3 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 342,4 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 2 մլրդ 750,3 մլն դրամով:
2009, 2010 և 2011թթ. կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի:
Կառավարությունը չի բացառում, որ դրամը կարող է արժեզրկվել։ «Հաշվի առնելով, որ պատմականորեն և արժևորման, և արժեզրկման ուղղությամբ փոխարժեքի մեկանգամյա փոփոխությունները չեն գերազանցել 20%-ը, որպես ռիսկ է դիտարկվել առավելագույնը դրամի 20% արժեզրկումը»,- նշված է 2013թ. պետբյուջեի ուղերձում։
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն: