«Նաիրիտ»-ի աշխատակիցները դատի են տվել ընկերությանը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ վերջին 1 ամսում դատական հայցեր են ներկայացրել ընկերության դեմ և պահանջում են իրենց աշխատավարձերը: Ըստ datalex.am տեղեկատվական համակարգի՝ հայցերն արդեն ընդունվել են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և օգոստոսին կսկսվեն դրանց քննությունները:

Խոսքը ոչ թե վերջնահաշվարկի մասին է, այլ այն աշխատավարձերի, որ նրանք չեն ստացել այն ժամանակ, երբ դեռ աշխատում էին գործարանում և ամիսներ շարունակ չէին վճարվում: 168.am-ի տեղեկություններով՝ իրենց գործընկերներին են պատրաստվում միանալ նաև գործարանի ներկայիս աշխատակիցներից շատերը, սակայն՝ օգոստոսից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ չափով իրականություն կդառնան վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումները, որ ամեն ինչ անելու են, որպեսզի գործարանը վերագործարկվի:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ավարտվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ի ներկայացրած 2 հայցի քննությունը և վճիռներ է կայացվել հօգուտ ՊԵԿ-ի: Ներկայումս «Նաիրիտի» պարտավորությունը ՊԵԿ-ին կազմում է  1 մլրդ 884 մլն 363 հազար դրամ, իսկ որպես պետական տուրք գործարանը պետք է վճարի ևս շուրջ 37.5 մլն դրամ: Վճիռների կատարողականներն արդեն

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031