Բաժիններ՝

Մեղվաբուծությունն ու մեղվաբուժությունը ժողովրդական տնտեսության մեջ

Մեղվաբուծությունը բազմապրոֆիլ ոլորտ է, որից կախված է բնության, էկոլոգիայի պահպանումը, գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, համանմանը չունեցող բուժիչ նյութերի ստացումը (մեղվակաթ, ծաղկափոշի, ակնամոմ, մեղվաթույն և այլն), որոնցից արտադրվում են դեղամիջոցներ և կենսաբանական ակտիվ հավելումներ: Առաջադեմ երկրներում դրանք օգտագործվում են բազմաթիվ կլինիկաներում և հիվանդանոցներում: Հայաստանում մեղվաբուծության զարգացման հարցը քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովում: Հաշվի առնելով հայկական լեռնաշխարհի առանձնահատկությունը, կենսականորեն անհրաժեշտ միկրոտարրերի պարունակությունը բուսական աշխարհում, նպատակահարմար է կազմակերպել մեղրի արտադրությունը մեծ ծավալներով, որն էականորեն կնպաստի ազգաբնակչության առողջության պահպանմանը բնական միջոցներով: Մեղվաբուծության արտադրանքից դեղերի արտադրության արդյունավետությունը հիմնավորված է կլինիկական փորձարկման կամ հավաստի գրականության տվյալներով: ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ՀԽ-ին տեղեկացրել է, որ մեղվամթերքից դեղերի ստացման հարցն Ազգային ժողովի օրակարգում է, սակայն այն կարող է իրականացվել մասնագետների կողմից: Մենք դիմում-նամակ էինք գրել նախարարին, որ Հայաստանում մեղվաբույծ-մասնագետներ չկան, և խնդրել ենք իր աջակցությունը` Ավանդական բժշկական համալսարանում կազմակերպել մեկամսյա դասընթացներ, որոնց շնորհիվ ուսանողները կուսումնասիրեն տվյալ մեթոդիկան, որի նպատակով ՄԱՄ-ն արտերկրից մասնագետ կհրավիրի, իսկ ճանապարհածախսը կհոգա մասնագետի կազմակերպությունը: Մեր այս առաջարկին ներկայիս նախարար պարոն Մուրադյանն ավելի կոնկրետ է պատասխանել` այդ նպատակի համար կառավարությունը գումար չի հատկացրել: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պետրովիչ Սկուլաչովը շատ հետաքրքիր ուսումնասիրություններ է իրականացրել այս ուղղությամբ: Ըստ նրա` բնական մեղվակաթի օգտագործումն ազդում է գենետիկ մակարդակով` նպաստում է ԴՆԹ-ի փոփոխմանը մարդու օրգանիզմում: Մեղվակաթի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքի քայքայմանը: Ռուս գիտնական Վ.Ն.Գուրտեևի և ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու այլ երկրների մի շարք գիտնականների կարծիքով` բնական մեղվակաթի օգտագործումը օրական 300-500 մգ 30 օր ժամանակահատվածում ազդում է ԴՆԹ-ի վրա և չարորակ ուռուցքի բջիջների վրա: Բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման համար մեղվակաթը կոչվել է բնության հրաշք: Ուսումնասիրելով գիտնականների հետազոտությունները, համոզված կարելի է պնդել, որ մարդու ԴՆԹ-ն, տրված Աստծուց, կարող է փոփոխվել միայն մեղվակաթի օգտագործման շնորհիվ: Հայաստանում արտադրվում են միայն բնական մեղվակաթից դեղեր և կենսաբանական հավելումներ: Հայաստանում կան 10 հազար մեղվաբույծներ` իրենց մեղվաընտանիքներով, որոնք կարող են արտադրել խոշոր քանակի մեղվակաթ և այլ մեղվամթերք, որոնք կօգտագործվեն դեղերի և հավելումների արտադրության բնագավառում: Սակայն Հայաստանում չի իրացվում մեղրը և մեղվամթերքը, ինչը պատճառ է դառնում մեղվաբույծների արտագաղթին: Ռուսաստանում մեղվաբույծներին վճարում են 3-5 հազար դոլարի չափով, իսկ 100 մեղվաընտանիքից 1-2 կգ մեղվակաթ ստանալու համար վճարում են 35 հազար ԱՄՆ դոլար: Մեղվաբույծների գաղթը շատ բացասական կազդի ՀՀ տնտեսության, հատկապես գյուղատնտեսության արտադրանքի առումով, բնապահպանության տեսակետից, քանի որ շրջակա միջավայրի էկոլոգիան կախված է մեղուներից: Եվրոպայում մեղուների անկումը կազմում է 60%, մասնավորապես Գերմանիայում` 70%, և Եվրոպան մեղրի չափազանց մեծ պահանջարկ ունի: Էկոլոգիապես մաքուր մեղրի գինը 1 կիլոգրամի համար մոտ 40 ԱՄՆ դոլար է: 2013-ին ՀՀ-ում արտադրվել է 2000 տոննա մեղր, որից մինչ այժմ Եվրոպա չի արտահանվել ոչ մի գրամ: Պատճառն այն է, որ մեղրի որակը չի համապատասխանում եվրոստանդարտներին: Մեղրի որակը չի համապատասխանում քիմիական նյութերի օգտագործման պատճառով, մշակաբույսերը քիմիական նյութերով պարարտացնելու և բուժելու պատճառով: Ակադեմիկոս Սկուլաչովի և այլ գիտնականների ուսումնասիրությամբ` Ճապոնիայում շատ մեծ քանակով մեղվակաթ է օգտագործվում, ինչի շնորհիվ այդ երկրում երկարակեցությունն առավելագույնն է աշխարհում: Մարդկանց միջին տարիքը 86 տարի է, իսկ կառավարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Ճապոնիայում 2000-ից հետո ծնվածները կապրեն 120 տարի, քանի որ կառավարության որոշմամբ` երեխաների սննդի մեջ օրական օգտագործվում է 1 գրամ մեղվակաթ: Ի դեպ, Ճապոնիան տարեկան ներմուծում է 800 տոննա մեղվակաթ, տարեկան 12 տոննա էլ երկրում է արտադրվում: Մեղվակաթի 1 կիլոգրամի արժեքը 55 հազար եվրո է: Հայաստանում աճում են ամենաշատ նեկտարատու դեղաբույսերը, որոնցից ստացված մեղրի ու մեղվամթերքի որակը չեք կարող գտնել ոչ մի պետության մեջ: ՀՀ-ում կարելի է ստանալ այնքան մեղվակաթ, որը թույլ կտա խոշոր ծավալներով արտահանել: Այս կարևորագույն միջոցառումը միանշանակ կարող ենք իրականացնել: Սակայն շատ մտահոգիչ է մեր պատմությունը. Տիգրան Մեծի օրոք համաշխարհային մարդահամարի ժամանակ երկրագնդում բնակվում էր 230 մլն մարդ, որից հայերը կազմում էին 7 մլն: Իսկ 2000 տարի հետո աշխարհի բնակչությունը կազմում է 7 մլրդ, բայց հայերը մնում են նույն քանակի, այն էլ` շնորհիվ խորհրդային պետության 70 տարիների: Ովքե՞ր են մեղավոր: Մենք` ինքներս:

«Մեղվաբույծների ազգային միավորում» (ՄԱՄ) հ/կ նախագահ Թելման Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս