Վրաստան այցելող հայերի թիվն աճել է
2014թ. հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 25 217 հայ զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5%-ով ավելին է:
Ինչպես հաղորդում է Banks.am-ը՝ հղում անելով Bizzone.info-ին, Հայաստանը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում, ինչպես եւ նախկինում, գտնվում է Թուրքիան, բայց պետք է նշել, որ ներկայացված ժամանակահատվածում թուրք զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 15%-ով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ադրբեջանը` 534 949 այցելուներով, ինչը 21%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում