Ինչպես տեղեկացնում էէ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, դեկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նախարարությունը հավաստիացնում է, որ որևէ խախտում ՀՀ ֆինանսների նախարարությունում իրավաբանական վարչության վերակազմավորման ընթացքում աշխատանքից ազատված աշխատակիցների նկատմամբ չի կիրառվել։
ՀՀ ֆինանսների նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել է 168.am-ի այն տեղեկատվությանը, որ այսօր նախարարության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Հայաստանի պետական կառույցների գործողություններին հետևելով՝ կարելի է գնալով համոզվել, որ շատ հաճախ «աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը»։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 21-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19%-ով կամ շուրջ 0.76 դրամով։
Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ինդեքսը շատ հետաքրքիր և անկեղծ զեկույց է։ Այն առանց թաքցնելու տեղեկացնում է, որ Հայաստանի սպառողները ոչ ներկայից են գոհ, ոչ էլ՝ ապագայից լուրջ սպասումներ ունեն։
Այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ 292.2 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6.7%-ով։
Global Finance ամսագիրը Ամերիաբանկին ճանաչել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ։
Oracle ընկերության սեփականատեր և տնօրեն Լարրի Էլլիսոնի կարողությունը, ըստ Forbes-ի, դեկտեմբերի 20-ի դրությամբ ավելացել է 1 միլիարդ 330 միլիոն դոլարով։ 68-ամյա Էլլիսոնը իր 41 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է աշխարհի 6-րդ ամենահարուստ մարդը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 310 մլն դրամ:
1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.8 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23%-ով կամ շուրջ 1 դրամով։
Կառավարության որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։
Համեմանայն դեպս, Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված ցուցանիշները փորձում են համոզել, որ կյանքը գնալով լավանում է։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.1%։ Այս մասինն նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տեղեկանքում։
Ի՞նչ վարքագիծ կդրսևորի դոլարի փոխարժեքը՝ Ամանորին ընդառաջ, և ինչպե՞ս դա կազդի դոլարային եկամուտներ ունեցող մեր հայրենակիցների վրա։
«Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Հունաստանի կառավարության կողմից 2009 թվականին, նրա ընդհանուր բյուջեն 1.6 միլիոն ԱՄՆ դոլար է»,- նշում է գյուղնախարարության կայքը։
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ 72-ամյա մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը այսօրվա ընթացքում ավելացել է 1 միլիարդ 320 միլիոն դոլարով։ Սլիմի կարողությունն այս պահին Forbes-ը գնահատում է 58 միլիարդ 490 միլիոն դոլար։
ՀՀ տնտեսական ակտիվության ինդեքսը այս տարվա 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է, իսկ գործարար ակտիվության ինդեքսը նվազել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Բնական և մարդածին աղետների հետևանքով համաշխարհային տնտեսության վնասները 2012 թվականին կկազմեն առնվազն 140 միլիարդ դոլար։ Նման եզրակացության են հանգել շվեյցարական Swiss Re ապահովագրական ընկերության փորձագետները։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 19-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26%-ով կամ 1 դրամով։
Ֆիննախի նախկին բաժնի պետերը, ովքեր պաշտպանում էին պետբյուջեի շահերը դատարական ատյաններում, այժմ կարող են ստիպված լինել սեփական շահերը պաշտպանել պետական պաշտոնյաների գործողություններից։
«Գազպրոմը» հաջորդ տարի Ուկրաինային մատակարարվող գազի գինը կիջեցնի 15%-ով՝ հասցնելով 352 դոլարի։ Ներկայումս Ուկրաինան 1000խմ գազի համար վճարում է 421 դոլար։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 041 267 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 586 374 528 դրամ:
«Գազպրոմի» գովազդային հոլովակն ավարտվում է հետևյալ խոսքերով՝ «Գազպրոմ՝ ազգային հարստություն»։ «ՀայՌուսգազարդի» պարագայում, ցավոք, նման հոլովակ նկարելն անհնարին է. ո՛չ շահույթ ունի, ո՛չ էլ մերն է։
79-ամյա Շելդոն Ադելսոնը՝ Las Vegas Sands-ի հիմնադիրն ու տնօրենը, ըստ Forbes-ի, այսօր իր հարստությունն ավելացրել է 224.3 միլիոն դոլարով։ Իսկ օրվա անհաջողակը հոնգկոնգցի Լի Կա Շինն է. օրվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 290.5 միլիոն դոլարով։
Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ` դժվարանում է Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը: Որոշ բաղադրիչներով` մեր երկիրը չի կարողանա մասնակցություն ունենալ նաև եվրասիական ինտեգրմանը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն դեռևս Վրաստանի տարածքում ցանցի տարածման հարցի շուրջ բանակցություններ չի վարում վրացի գործընկերների հետ:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ին տրամադրվել է ոչ կյանքի վերաապահովագրության դասով լիցենզիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ներառված է Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը՝ իր 9.2 հեկտար տարածքով, անհատ քաղաքացուն վաճառելու մասին որոշման նախագիծը։
Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում սպասվածից քիչ ուշադրության արժանացավ Հայաստանի ներքաղաքական կյանքում։