Կառավարությունը՝ 2 քարի արանքում

Սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը հայտնվել է «2 քարի արանքում» և աշխատում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել միանգամից 2 չափանիշների: Առաջիկա՝ հուլիսի 17-ի նիստում գործադիրը նախատեսում է հաստատել «ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրութունը միջազգային չափանիշներին՝ այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիրը»:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ միգրացիայի ոլորտի գործող օրենսդրությունը կարիք ունի լրամշակման՝ հաշվի առնելով Եվրամիությունում ընդունված չափանիշները: Միաժամանակ ելնելով Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանում սկզիբ առած գործընթացներից, անհրաժեշտ է ՀՀ-ում գործող միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Միասնական տնտեսական տարածքում գործող իրավապայմանագրային դաշտին:

Ծրագրի հեղինակները ենթադրում են, որ դրանով նախատեսված միջոցառումները կապահովեն ապաստան տրամադրելու և միգրացիան կանոնակարգող Հայաստանի օրենսդրության համապատասխանությունը ԵՄ օրենսդրությանն ու լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքներին, կաջակցեն օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձին և հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը, կկանխարգելեն Հայաստանիից սկիզբ առնող անկանոն միգրացիան, կկանոնակարգեն հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների զբաղվածությանը վերաբերող օրենսդրությունը, կկատարելագործեն սահմանային կառավարմանն ու ապաստանի տրամադրմանն առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև կապահովեն Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքում Հայաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031