Գրավատների կողմից վարկավորման ծավալները կրճատվել են
2014 թվականի մայիս ամսին ՀՀ տարածքում գործող գրավատների կողմից իրականացված վարկավորման ծավալը կազմել է 8 միլիարդ 662 միլիարդ դրամ, իսկ ներգրավված միջոցների ծավալը՝ 8 միլիարդ 240 միլիոն դրամ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. մայիս ամսվա տեղեկագրում։
Համեմատության համար նշենք, որ տրամադրված վարկերի ծավալը ապրիլին կազմել է 12.1 միլիարդ դրամ, մարտին՝ 15.8 միլիարդ դրամ, փետրվարին՝ 15.4 միլիարդ դրամ, հունվարին՝ 14.8 միլիարդ դրամ։