«Գործարքի ստորագրմամբ մենք ոգևորված ենք: Այս ներդրումը Միացյալ Նահանգների կողմից երբևէ կատարված ամենամեծ ներդրումը կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որ կարժենա 180-250 մլն, նայած՝ ինչպես է դա հաշվարկվում
«Հարգելի գործատուներ, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» […]
Յունիբանկը բարելավել է «Շահավետ+» ժամկետային ավանդի պայմանները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: Այսուհետ 14% տարեկան տոկոսադրույքը կգործի նաև 91 օր և ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում: Բացի ՀՀ դրամից, «Շահավետ+» ավանդը կարելի ձևակերպել ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:
Բոլորին է հայտնի, թե բանկային համակարգն ինչպիսի քաղաքական ճնշման տակ է գործում՝ ՀՀ կառավարություն-վարչապետ-Կենտրոնական բանկ, և հասկանալի է, թե ինչու այս պահին բանկերի աշխատողները սկսեցին կամավոր հիմունքներով կատարել պարտադիր կուտակային վճարումները:
Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով նախօրեին արգելվել է այս ապրանքատեսակների ներմուծումը ոչ միայն Տիբեթից, այլ Չինաստանից ընդհանրապես:
Այսօր՝ հունվարի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։
Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, ներկայացուցչական այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 10 մլն դրամ:
Պաշտոնական վիճակագրությունն ամեն տարի ինչ-որ աճ արձանագրում է: Աճ, որ ոչ ոք չի զգում իր կենցաղում: Հետևաբար` բոլորը կասկածում են այդ հրապարակումներին: Բայց նույն պաշտոնական վիճակագրությունն ինքն է այդ կասկածները ծնում:
ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար:
Պարզ է, որ օֆշորային գոտում անհետացել է առնվազն 10 մլն դոլար: Անհերքելի է, որ օֆշորային գոտում անձը պարտավոր է մի քանի անգամ լինել, և, երբ վարչապետն ասում էր, թե ստորագրությունը կեղծել են, հասկանալի է, որ մեկ ստորագրության մասին չէ խոսքը, այնտեղ առնվազն տասնյակ անգամ կեղծված ստորագրության մասին է խոսքը, որովհետև, ըստ Կիպրոսի օրենսդրության, օֆշորային գոտում տարեկան բալանսն ինքն ամեն տարի պետք է ստորագրի՝ որպես հիմնադիր: Ի՞նչ կարող եմ ասել:
Ֆինանսների նախարարը հորդորեց չվիրավորել, իսկ երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի, երբ համոզված լինի, որ «քավոր-սանիկական» հարաբերությունների հիմքով չեն ղեկավարվի հանրային հատվածի ֆինանսական համակարգը, Դավիթ Սարգսյանը կատակեց՝ նշելով, թե մոնիտորինգ կանցկացնեն՝ տեսնելու համար, թե գերատեսչությունում քանի քավոր-սանիկ կա, քանիսն են վատ կամ լավ հարաբերությունների մեջ:
Մաքսային միությանն անդամակցող երկրները պետք է երրորդ երկրների նկատմամբ կիրառեն ՄՄ-ի սահմանած մաքսատուրքերը և դրույքաչափերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սա հիմնական դրույթներից մեկն է:
«Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից…
2014 թ. հունվարի 1-ից սկսել է գործել ԵՄ կողմից ՀՀ-ին տրվող GSP+ ռեժիմի շրջափուլը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ի առևտրային միակողմանի արտոնյալ ռեժիմը ստանալու համար ՀՀ-ն փաստաթղթերի փաթեթը հանձնել էր 2013 թ. փետրվարին:
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային եւ վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արեւային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արեւային հատուկ մարտկոցների եւ կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա:
Ըստ Բագրատյանի, հրաժարվել կուտակային համակարգից, նշանակում է` վերջնականապես հրաժարվել կառավարությունից, որի նկատմամբ ոչ ոք այլևս պատրանքներ չունի. «Եվ վերջապես՝ չեմ կարծում, որ նախագահը թույլ է տվել իրեն այդ աստիճան իջնել, չեմ բացառում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ՝ սկսած կառավարության ղեկավարից, ստվերային կապ ունեն այդ ռեֆորմի հետ»:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի ընդունում, որ Հայաստանից անօրինական փողերի արտահոսքը կարող է կրել այնպիսի ծավալներ, ինչպես ներկայացվել էր Global Financial Integrity կազմակերպության զեկույցում (10 տարում 6.2 մլրդ դոլար):
Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուները միասին պետբյուջե են վճարել 665 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Դա 106.5 միլիարդ դրամով կամ 19%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։
Այսօր՝ հունվարի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.82 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.07%-ով դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլար
ՀՀ պետական գանձարանի գանձերը ներկայումս վաճառելու որոշում չկա: Այսօր ասուլիսում հայտարարելով այս մասին՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց գանձարանի «եղած-չեղածը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:
Ֆինանսների նախարարը նշել է, որ միջազգային զարգացումների շրջանակում մաքսային դրույքաչափերը տարիների ընթացքում նվազելու են: Ըստ նրա՝ բանակցային գործընթացը բավականին բարդ է:
Գնումների ոլորտն անցած տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, այս տարի համակարգի բացերը կլրացվեն, և շոշափելի արդյունք կլինի գնումների ոլորտում:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողերի հետ հանդիպմանը ամփոփելով նախորդ տարի կատարված աշխատանքը, դրական գնահատեց եվրապարտատոմսերի թողարկումը (700 մլն դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով):
Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չի ուշացել և նա հրաժարականից հետո, մեր տեղեկություններով, շատ կարճ ժամանակահատվածում ստացել է 42 մլն դրամ գումար:
Եթե 2008թ. արտադրության Opel-ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո՝ 1 խսմի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ անցած տարի, ոչ էլ այս տարի գործարանն ազոտական պարարտանյութ չի արտադրի, քանի որ «գործարանի ճակատագիրը լավ չէ»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում կսահմանի հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները: Դրանք կգործեն 2014 թվականի մարտի 1-ից:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզերից արդեն հավաքվել է պարարտանյութի պահանջարկի մասին տեղեկությունը. ազոտական պարարտանյութի պահանջարկը շուրջ 33 հազար տոննա է, ֆոսֆորականը՝ 2600 տոննա, իսկ կալիումականը՝ 1800 տոննայի սահմաններում: