Ռուսաստանը 2023 թվականին կդառնա աշխարհում հացահատիկի երրորդ ամենախոշոր արտահանողը. FAO

Ռուսաստանը 2023 թվականին կդառնա աշխարհում հացահատիկ արտահանող երրորդ ամենախոշոր երկիրը` ԱՄՆ-ից եւ Կանադայից հետո: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում:

Կազմակերպության հաշվարկներով` Ռուսաստանը 9 տարվա ընթացքում հացահատիկի արտահանման ծավալը կավելացնի 6%-ով` հասցնելով 22 մլն տոննայի: Միեւնույն ժամանակ` ԱՄՆ-ից հացահատիկի արտահանումը արտաքին շուկաներ 2023 թվականին որոշակի չափով կնվազի` հասնելով մինչեւ 28 միլիոն տոննայի, Կանադայից նույն ժամանակահատվածում արտահանումը կկազմի 22,3 մլն տոննա:

2013 թվականին Ռուսաստանը ցորենի արտահանման 18,5 մլն տոննա ծավալով Ավստրալիայի հետ միասին կիսել է չորրորդ տեղը` առաջին երեք տեղերը զիջելով համապատասխանաբար ԱՄՆ-ին, Եվրամիությանը եւ Կանադային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031