Բաժիններ՝

Հանձնաժողովը դեռ չի պատասխանել քառյակին

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո հուլիսի սկզբին քառյակը հայտարարեց, որ կներկայացնի իր առաջարկները, որոնք թույլ կտան էներգետիկ համակարգի ֆինանսական ճեղքվածքը փակել այլ միջոցներից և թանկացումից ետ կանգնել: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, 168.am-ը հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանից:

«Առայժմ պատասխան չունենք»,- ասաց Մելքումյանը՝ նկատելով, որ քառյակը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ հենց այդ ասուլիսն է պաշտոնական դիմում՝ ուղղված ՀԾԿՀ-ին:

Մեր հարցին՝ արդյոք ՀԾԿՀ-ն այս ասուլիսն ընդունե՞լ է որպես պաշտոնական դիմում, արձագանք եղե՞լ է իրենց կողմից, Մելքումյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այսօր այդ հարցով կդիմի ՀԾԿՀ:

Հիշեցնենք, որ քառյակի կարծիքով, համակարգի ֆինանսական խնդիրները լուծելու համար պետությունը պետք է 3 տարիների ընթացքում 30%-ով փակի վնասները, նվազեցնի կայանների շահութաբերության բարձր նորմաները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031