ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում և չի հաստատում Ժողովուրդ օրաթերթում N72 (528) և տեղեկատվական կայքերում հրապարակված հոդվածի հավաստիությունը:
Ապրիլի 25-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:
Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:
1976թ. Ադոլֆ Դասլերը հեռուստացույցով հետևում էր Մոնրեալի Օլիմպիական խաղերի 400 մետրանոց վազքի մրցումներին: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց կուբացի վազորդ Խուանտորենասի շարժումների անճշտությունը:
Գաղտնիք չէ, որ Երևանի բյուջեն փոքր է, հնարավորությունները՝ սուղ, հետևաբար և` քիչ հնարավոր է այդ գումարով լուրջ նախագծեր ակնկալել քաղաքային իշխանություններից։ Երևանի տարեկան բյուջեն շուրջ 63 միլիարդ դրամ է (160 միլիոն դոլար) և մեկ երևանցու հաշվով` այդ ցուցանիշով գրավում ենք վերջին տեղերն աշխարհի մայրաքաղաքների շարքում։
ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը 2013 թվականի հոկտեմբերի 8-ից շրջանառության մեջ կդնի նոր 100 դոլարանոց թղթադրամները։
Այսօր՝ ապրիլի 24-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսան չի աշխատել։ Սակայն կանխիկ արտարժույթի շուկայում նկատվել է փոխարժեքի նվազում։
Առաջիկա գիշերը պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքը ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
«Հայփոստ»-ը մեկնարկում է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի “Հայփոստ»-ի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար:
«Հնարավոր է՝ վերանայի ու նվազեցնի, հնարավոր է, որ վերանայի ու մեծացնի: Մենք առայժմ 6,2%-ը շարունակում ենք պահել որպես թիրախային»,- ասում է Վաչե Գաբրիելյանը
Երևան, ՀՀ ԱՄՆ- Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության» (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում։
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 23-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.18 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.27%-ով կամ 1.14 դրամով։
Չի բացառվում, որ Հայաստանը նոր վարկ վերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից։ Մասնավորապես, այն հարցին, թե ԱՄՀ-ին դիմելո՞ւ եք վարկային նոր միջոցեր ներգրավելու համար, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն պատասխանեց, որ այդ կառույցի հետ նոր ծրագիր իարականացնելու հնարավորությունը քննարկվում է:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չի բացառում, որ կընդգրկվի Կառավարության նոր կազմում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն հարցին, թե կտեսնե՞նք իրեն նոր կառավարության կազմում, նախարարը պատասխանեց. «Չի բացառվում»:
ԱՄՀ-ն՝ որպես նոր մոտեցում, առաջարկում է դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների մի այնպիսի խառնուրդ, որը միանշանակորեն միտված կլինի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:
Այսպես պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի այն հարցին, թե համաձա՞յն է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեսակետին, որ 2012-ին արձանագրված ՀՆԱ-ի 7.2% աճը ստացվել է ՀՆԱ-ի դեֆլյատորի բացասական մեծության հաշվին։
1865 թ. մայիսի 12-ին ֆինն լեռնային ինժեներ Ֆրեդերիկ Իդեստամը Նոկիա գետի ափին փայտե նյութերի մշակման համար ֆաբրիկայի կառուցման թույլտվություն ստացավ: Հենց այդ օրվանից էլ հիմք դրվեց «Nokia Corporation»-ի պատմությանը:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է «Ikea» ապրանքանիշի հիմնադիր Ինգվար Կամպրադի 10 բիզնես կանոնները:
«Ամերիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ է դարձել Emerging Markets Strategy փոխնախագահը և Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչը Ռոբերտ ֆոն Ռեկովսկին (ձախից առաջինը), ով համաշխարհային ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա փորձ ունի:
ՈՍԿԻ` գնման գին` 17181.08 (-2169.14), բացթողնման գին` 18675.09 (-2357.76), ԱՐԾԱԹ` գնման գին` 289.22 (-49.68, բացթողնման գին` 314.37 (-54), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17705.91 (-1225.5), բացթողնման գին` 19245.55 (-1332.07), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8308.98 (-628.4), բացթողնման գին` 9031.50 (-683.04):
Brent տեսակի նավթի 1 բարելի գինը երկուշաթի օրը գերազանցել է 100 դոլարը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսական «Մեծ քսանյակը» հավանության է արժանացրել Ճապոնիայի բանկի և կառավարության՝ տնտեսության խթանման քաղաքականությունը։
Ապրիլի 22-ին հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց հայ-լեհական գործարար համաժողով:
Ապրիլի 22-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2621A134 և AMGT13227135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 22-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.32 դրամ։ Ամերիկյան արժույթը էժանացել է 0.28%-ով կամ 1.18 դրամով։
Ավիափոխադրումներ իրականացնող որևէ ընկերություն այս պահի դրությամբ դեռ չի դիմել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
Եվրոպայի և ԱՊՀ 24 պետությունների հարկային մարմինների 80 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն տրանսֆերային գնագոյացման հարցերի կարգավորման իրենց երկրների փորձը:
«Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի տարբեր երկրներում գանձվող 10 արտասովոր հարկերի ցանկը:
Հնդկաստանի քաղաքացի Մուքեշ Ամբանին, ում պատկանում է Mumbai Indians սպորտային ակումբը, գլխավորում է ցուցակը: Նրա ունեցվածքը գնահատվում է 21,5 մլրդ դոլար: