«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը:
2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.5 դրամ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ թանկացել է 0.23%-ով կամ 0.94 դրամով։
Ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով դասընթաց։
Facebook-ի գործադիր տնօրենը չի համարվում սոցցանցի ամենաբարձր վարձատրվող վերին ղեկավարը։
Ընկերության հաջողությունն ապահովում ու նրան զարգանալու հնարավորություն են տալիս լիդերության ձգտումը, մեծ ֆինանսավորումը, բիզնես-մարտավարությունը, արդյունավետ կառավարումը:
Forbes ամսագիրը հրապարակել է նորաձևության հայտնի տան՝ Burberry-ի, գլխավոր տնօրեն Անժելա Արենդտսի բիզնես-կանոնները:
Հայաստանցիները գնալով ավելի շատ են սկսում նախապատվությունը տալ էժան և հնամաշ ավտոմեքենաներին. այս տարվա առաջին եռամսյակում նման մեքենաների ներմուծումը զգալիորեն ավելացել է։
Ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,228,326 ԱՄՆ դոլար 413.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,612,317 ԱՄՆ դոլար 414.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից երեկ հրապարակված տվյալները՝ արտաքին առևտրի վերաբերյալ, հերթական անգամ վկայում են, որ Ռուսաստանից ներմուծված բնական գազի գինը արդեն իսկ թանկացած է։
Պարզվում է՝ Հայաստանի գերխոշոր ընկերությունները պետբյուջեն համալրելու հարցում այս տարի ավելի ժլատ են գտնվել, քան համեմատաբար փոքր ընկերությունները։
«Այս պահին ցածրի մեջ ենք: Միջինի մեջ հայտնվել ենք երկու տարի` 2009-10թթ.: 2009-ին մեծ ներհոսք ունցանք, բայց 2010-ին արդեն հունի մեջ ընկանք և հիմա նորից ցածր բեռ ունեցողների շարքում ենք»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը
Forbes ամսագիրը կազմել է Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգի բիզնես-կանոնները:
ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու գործարար Հրանտ Վարդանյանը ներկայացված են երկուական ընկերություններով։
Ուշադրության կենտրոնում կրկին չոր ու ոչինչ չասող թվերն են՝ 7.2% աճի ցուցանիշը, որը ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել։ Իսկ այն, որ 7.2% աճ ունեցող երկրում մարդկանց 40%-ը պատրաստ է արտագաղթել, դրա պատճառները ոչ ոքի հետաքրքիր չեն։
«Արմավիա»-ն պատրաստակամություն է հայտնում վաճառել իր բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում դրանից 24,1 %-ը առաջարկում է պետությանը, մնացած 49,9%- ը առաջարկում է վաճառել «այդ թվում նաև արտասահմանյան ներդրողներին»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն:
Ասում են, եթե Եվրոպայում շրջագայելիս հանդիպել եք տարօրինակ մի ծերունու, որը համեստորեն է հագնված (և նույնիսկ` շատ վատ), ապրում է էժանագին հյուրանոցներում, ապա շատ հնարավոր է, որ դուք հանդիպել եք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին` IKEA կահույքային հսկա արտադրության հիմնադիր Ինգվար Կամպրադին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.56 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.42%-ով կամ 1.74 դրամով։
«Արմավիա»-ի գրասենյակից հաստատեցին, որ ընկերության հետ ներկա փուլում բանակցություներ են ընթանում քաղավիացիայի շուկայում «Արմավիա»-ի մնալու ուղղությամբ:
«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացնում է այն, ինչ այսօր կա մեր տնտեսության բոլոր ոլորտներում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հայաստանն Իրանի դեպքում օգտագործում է տնտեսության բնագավառում առկա ներուժի միայն 6-10 տոկոսը, կարծում է իրանագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Նվեր Դավթյանը։
Տնտեսական վերջին շրջանի ամենահետաքրքիր նորության հեղինակը մեր Ոստիկանությունն էր: Ավելի ճիշտ` ոստիկանապետը: Նա իր ենթակայի` մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնանկությունը բացատրեց բիզնեսի ու պաշտոնավարման անհամատեղելիությամբ:
Աշխարհի կենտրոնական բանկերը նախորդ տարի ռեկորդային քանակությամբ ոսկի են գնել՝ այդ ցուցանիշը հասցնելով առավելագույնի՝ 1964 թվականից ի վեր։
«Արմավիայի» դժգոհությունները, ինչպես նշված էր Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացված առողջացման փաստաթղթում, հիմնականում ուղղված են ռուսական ավիափոխադրողների դեմ:
«Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին», – ասել է Տիգրան Սարգսյանը։
«Արմավիա» ավիաընկերությունը դեռ չի դիմել դատարան սնանկացման գործընթացը սկսելու համար. ավելին` ընկերությունն «առողջացման» ծրագիր է ներկայացրել: Թե երբ և ինչու է ավիաընկերությունը փոխել որոշումը, «Արմավիայի» ներկայացուցիչներից պարզել հնարավոր չեղավ:
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։
Այնուամենայնիվ, կան աննկատ մնացած որոշ հնարավորություններ, որոնք կարող են քիչ թե շատ հարստացնել մայրաքաղաքի գանձարանը։ Դրանցից մեկը, պայմանականորեն, կարելի է անվանել «զբոսաշրջիկների հարկ»։
Ամերիկյան արժույթը երեքշաբթի օրվա համեմատ էժանացել է 0.46%-ով կամ 1.88 դրամով։