Տրանսֆերտների մեծ մասը՝ 141 մլն 173 հազար դոլարը, ՀՀ փոխանցվել է Ռուսաստանից, իսկ 6 մլն 251 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.82 դրամ։ Բորսայում վաճառվել է կայացել է 2 մլն 80 հազար դոլար։
Համայնքի 1000-ից ավելի բնակիչներից 67-ն արդեն աշխատում են «Գեոթիմ» ընկերությունում: 2005 թվականին հիմնադրված ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարում:
Վերջին տարիներին ՀՀ-ում ցորենի արտադրության ու ներկրման ցուցանիշներն աճ են գրանցել, սակայն, հաշվի առնելով, որ մեր երկրում արտագաթի հետևանքով սպառումն անխուսափելիորեն նվազել է, զարմանալի է, թե ո՞ւր է «կորում» այդ ցորենը:
Այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, դոլարի փոխարժեքը կբարձրանա՝ պայմանավորված թե´ միջազգային շուկայի զարգացումներով, թե´ ներքին պահանջարկի կայուն պահպանմամբ, թեև անցած շաբաթ ՀՀ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից իրականացվել է 13.198 մլն դոլարի առուվաճառք՝ 16.7%-ով պակաս նախորդ շաբաթվանից:
ՈՍԿԻ` գնման գին` 15997.57 (-127.79), բացթողնման գին` 17388.66 (-138.9), ԱՐԾԱԹ` գնման գին` 239.96 (-4.17), բացթողնման գին` 260.83 (-4.53), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17404.90 (-54.46), բացթողնման գին` 18918.37 (-59.2), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8881.67 (-104.99), բացթողնման գին` 9653.99 (-114.12):
Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52048145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 5-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.5 դրամը։
Խոշոր համարվող 941 կազմակերպություններից 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ աուդիտի է ենթարկվել 630-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը, դրական կարծիք արտահայտող եզրակացություն տրվել է 427 կազմակերպության, չեն ստացել 203-ը, իսկ 311-ում աուդիտ դեռևս չի իրականացվել կամ ընթացքի մեջ է և դեռ չի ավարտվել:
Ինչպես արդեն ՀՀ ԱԺ պատգամավորները «չունեն» բիզնեսներ, շուտով կպարզվի, որ տնտեսությունն էլ չունի ստվեր:
Մի քանի ամսից՝ 2014 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը: 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիներն իրենց ամսական եկամտի 5%-ը պետք է փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամներին
Հայաստանի վիճակագիրները բավականին հետաքրքիր մեթոդով առաջնորդվում. այն ցուցանիշը, որը կարող է ի վնաս Հայաստանի խոսել, նրանք գերադասում են «մոռանալ» և չհրապարակել:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 17,838 հատ ավտոմեքենա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մոտ 18%-ով: Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցանիշների՝ ներկրված ավտոմեքենաների դիմաց այս տարվա հունվար-հունիսին գանձվել է 19 մլրդ 865 մլն դրամ մաքսազերծման գումար:
Kolba Labs անվանումն ընտրվել է նախագիծը պատկերավոր ներկայացնելու համար. կոլբայում ավելացնում ու խառնում են տարբեր տարրեր, և արդյունքում ինչ-որ նոր բան է ստեղծվում:
Բելառուսը թույլ չի տա, որպեսզի ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրանքն իր տարածքով մուտք գործի Ռուսաստան: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարարությունը:
2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6% ով և 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,12 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.22%-ով կամ 0.91 դրամով։
Ինչպես տեղեկացրել է Բերբերյանը՝ նրանք գործն ուղարկել են իրավապահ մարմիններին, սակայն գործի ընթացքից տեղեկություն չունեն:
«Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ այս տարի ներդրումների աճ նկատվեր»,– ասել է Մինասյանը։
Երկար սպասումից, Բաղրամյան 26-ի առջև բողոքի ակցիայից հետո, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին վճարվում է 1 ամսվա աշխատավարձ: 168.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ գումարն արդեն փոխանցվել է և վճարումները սկսվել են:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը: Ինչպես հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այս տարի ցորենի աննախադեպ առատ բերք է սպասվում:
«Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք տնտեսական բարձր աճ»,- ասել է Տիգրան Սարգսյանը
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է 1,310,411.8 հազար խորանարդ մետր գազ՝ 240.8 դոլար/հազ. խմ արժեքով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած ցուցանիշներից:
2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321,279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%:
Հանքարդյունահանման ծավալները կայուն կերպով աճում են. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20%-ով ավելի շատ հանքաքար և պղնձի խտահանք է արտահանվել, ընդհանուր՝ մոտ 76 հազար տոննա:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5 %-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 31-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 409 դրամը:
Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները:
«Երնորոգնախագիծ» պետական ՓԲԸ-ն բավականին տխուր ճակատագրի է արժանացել: 2006 թ-ին ստեղծված այս ընկերությունը պետք է զբաղվեր շենքերի կառուցվածքների ուժեղացմամբ, վերակառուցմամբ, վերականգնման և վերանորոգման շինարարական նախագծմամբ և կոնստրուկտավորմամբ