
Որ ոլորտը որքանով է աճել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից շտապ հավաքագրված (նախնական) տվյալների համաձայն՝ 2015թ. հունվար-ապրիլին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 393.1 միլիարդ դրամ, ինչը 4.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Գյուղատնտեսության աճի տեմպն ավելի բարձր է՝ 4.8%։ Ոլորտը այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում տվել է 120.9 մլրդ դրամի արտադրանք։
Շինարարությունը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 0.5% աճ (ծավալը՝ 66.2 մլրդ դրամ), ծառայությունների ոլորտն աճել է 3.1%-ով (ծավալը՝ 341.9 մլրդ դրամ)։
Ուշագրավն այն է, որ արդյունաբերության և մյուս ճյուղերի աճի ֆոնին նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 2 479.2 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։