Որքանով են աճել գները և աշխատավարձը Հայաստանում
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի ապրիլին կազմել է 180 193 դրամ։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ միջին աշխատավարձն աճել է 11.5%-ով:
Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը 2015թ. ապրիլին կազմել է 156 573 դրամ (12-ամսյա աճը՝ 12.6%), իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 10.5%-ով և կազմել 213 876 դրամ։
Միևնույն ժամանակ, 2015 թվականի ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, սպառողական գները աճել են 4.8%-ով։