
Զավակները՝ ընտանեկան բիզնեսի շարունակող. Forbes

Forbes ամսագիրն անդրադարձել է Ռուսաստանի խոշոր գործարարների, մեծահարուստների զավակներին. որտե՞ղ են նրանք աշխատում, որքանո՞վ են շարունակում իրենց ծնողների գործը, ինչպիսի՞ կրթություն են նրանք ստացել: Ամսագրի ցանկում տեղ են գտել նաև հայազգի միլիարդատեր, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի երկու զավակները՝ որդին՝ Սարգիս Կարապետյանը, և դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը: Նշվում է նաև, որ 1992թ. ծնված Սարգիս Կարապետյանը 2013 թվականից պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար և այժմ պատրաստվում է մի քանի առևտրաժամանցային կենտրոններ շահագործման հանձնել։ Իսկ Ս. Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը, ղեկավարում է ընկերության մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։
Ամբողջական ցանկը դիտեք այստեղ.