Լուկաշենկոն հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության է արժանացրել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը և երկրի կառավարությանը լիազորել է Բելառուսի անունից ստորագրել այն:

Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով Վիետնամին կառաջարկվեն էական արտոնություններ: Ռուսաստանի կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031