ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը օրենսդրական առաջարկ են ներկայացրել հանել պարտադիր աուդիտի պահանջը, «քանի որ այն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի և անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»։
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն «Նաիրիտի» տունն է քանդել՝ դրա աշխատանքը կասեցնելով, այլ շուկայի հերն է անիծել՝ Չինաստանում մրցակից արտադրանք ստեղծելով»
Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Երրորդ, բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, Գազպրոմ Հայաստանը, ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։
PayPal հաշվից գումարն արդեն հեշտությամբ հնարավոր է փոխարկել Idram-ի և կանխիկացնել Ձեր նախընտրած եղանակով:
«Այսօր բիզնես միջավայրը հավասարակշռութունից դուրս է եկել, կարծես, աշխարհի վերջը լինի: Աղետալի վիճակ է վճարումների առումով: Այսինքն՝ ապրանքը վերցնում են ու չեն վճարում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Արկոլադ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Էմիլ Հարությունյանը:
Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ` հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի:
«Բոլոր հարկ վճարողների մոտ մի միտում կա, ասում են` ի՞նչ կարևոր է, թե որտեղից է վաճառվող ապրանքը, եթե վաճառքից շրջանառության հարկ է վճարում: Իսկ պետությունն այլ բան է ուզում, մասնավորապես, որ շուկաները կամ մեծածախ վաճառք իրականացնողները, որոնցից սովորաբար մանր ու միջին ձեռներեցները գնումներ են կատարում, փաստաթղթերով հիմնավորված լինեն, որ իրենք հարկ վճարողների միջոցով կարողանան նաև վերահսկել վերավաճառողներին»:
Այսօր՝ հուլիսի 22-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.73 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.07%-ով կամ 0.27 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 740 հազար դոլար։
Տոկոսային առումով ամենից շատ՝ 89.1 տոկոսով (4.5 միլիարդ դրամով) աճել են մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտին տրամադրված վարկերը։ Այդուհանդերձ, դրանց ծավալը (9.5մլրդ դրամ) դեռևս փոքր է և ընդհանուր վարկերի մեջ կազմում է ընդամենը 0.5%։
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական գույք պարտքի դիմաց գործարքը կնքել: Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ:
«Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը:
Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել։ Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները` դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել։
Ցուկերբերգի կարողությունն այս պահին գնահատվում է 30.5 միլիարդ դոլար և նա Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 21-րդ հորիզոնանականը։
Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձոր-Քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» հարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց, հասավ սնանկության շեմին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ տարիներ շարունակ մոլորեցնում էին աշխատողներին` անվերջ հայտարարելով, թե ներդրողներ են փնտրում, բանակցում են, ահա-ահա կավարտեն բանակցությունները, աշխատավարձի պարտքերի խնդիրը կլուծվի, ու գործարանը կաշխատի:
Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձորի-քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» վարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց
Այս տարվա առաջին կիսամյակում 2013 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 4.0%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` նույն ժամանակաշրջանում միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 7.1%:
Բիզնես հրեշտակներն (Business Angels) անկախ ներդրողներ են, ովքեր կարող են իրենց թույլ տալ ֆինանսավորել սկսնակ ընկերությանը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս գտնվում է գաղափարի փուլում:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` տնտեսության բոլոր ճյուղերը որոշակի աճ են արձանագրել, բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 3.2%-ով, իսկ ահա արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում փոփոխություն չի կրել` 0%:
Այսօր՝հուլիսի 21-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ» բորսայումամերիկյանդոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այս տարի զբոսրաշրջիկների զգալի ակտիվացում է նկատվում, հատկապես` հյուրատնային ոլորտում: Հայաստան այցելող շատ զբոսաշրջիկներ հյուրատները գերադասում են հյուրանոցներից, թեև վերջինները շատ ավելի հարմարավետ են և սպասարկումն է ավելի լավը:
168.am-ի հետ զրույցում մի քանի ձկնաբույծներ իրենց անհանգստությունն արտահայտեցին արտեզյան հորերի փակման հետ կապված կառավարության որոշման վերաբերյալ:
Սյունիքում գործող «Արտաշես Մեծ» շինարարական ընկերությունը փակման վտանգի առջև է: Ընկերությունը զբաղվում է շինարարական կոնստրուկցիաների վերականգնմամբ ու մատակարարմամբ:
Սպառողական վարկերի կազմում ամենից զգալի չափով՝ 13.4 միլիարդ դրամով կամ 67.4%-ով, աճել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը։ Դրանց ծավալն աս պահին կազմում է 33.3 միլիարդ դրամ։
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներդրողները ծանոթացել են անցած տարի գործարանում բրիտանական «Jacobs Consultancy Limited» ընկերության իրականացրած աուդիտի արդյունքների հետ: «Աուդիտում կա պատվերի հոտ, նախնական պատվիրատուների կողմից այն հատուկ խնդրանքով է իրականացվել»,- նկատեց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, աուդիտի եզրակացությունը հիմք կընդունվի վերագործարկման ժամանակ:
Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները հանգեցնելու են ՌԴ-ի ներսում գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչը նշանակում է, որ կարող են նվազել Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները։ Եվ երկրորդ` այդ ամենը բացասական ազդեցություն է ունենալու ՌԴ-ից ուղարկվող դրամական փոխանցումների վրա։
Դեղերի ոլորտում Մաքսային միության և Եվրամիության ստանդարտների միջև շատ մեծ տարբերություն կա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանն ընտրեց Եվրամիության հետ ասոցացումը և արդեն ֆինանսական լուրջ աջակցություն է ստանում ԵՄ-ից: Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ինչը դեռևս չի էլ հաջողվում: Ի՞նչ է սպասվում երկու հարևաններին տնտեսական առումով: