Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի օգոստոսի 1-ի որոշումով գրանցվել է «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղը։
Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող և արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»:
Հայաստանում ոչ մի տրամաբանություն չի գործում, այստեղ կան բիզնես շահեր, և այդ անձնական բիզնես շահն իրեն է ենթարկեցնում պետության շահը:
Այս տարվա առաջին կիամյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1315.2 դրամով և կազմել ամսական 33,405.5 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2327.8 դրամով և կազմել 59,127.7 դրամ:
ՀՀ տարածքում գործող 21 բանկերը միասին այս տարվա առաջին կիսամյակում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը 837 միլիոն դրամով կամ 3.8%-ով։
Մեր հայրենակիցների վարքագծի վրա ազդում են ոչ միայն սպասվող թանկացումների հետ կապված մտահոգությունները, այլև՝ արագ վաստակելու ցանկությունը
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 57.1, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:
Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Փորձագետի գնահատականներով՝ այս պահի դրությամբ սպառողական զամբյուղի իրական արժեքը 90-100 հազար դրամի սահմանում է
Ստացված օգնության 30.0%-ը կազմել են մանածագործական իրերը, 28.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.5%-ը`սարքեր և ապարատները, 8.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 15.5%-ը` մնացած ապրանքները:
2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել1 495 967 զբոսաշրջիկներ2 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.26 դրամ։
«ՀՀ կառավարությունը ԱՄՆ դեսպանատնից նման բովանադակությամբ պաշտոնական գրություն չի ստացել»,- այս մասին հայտարարեց Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցմանը…
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) աճել է` կազմելով 41.6:
Եվ այսպես, հայաստանյան ո՞ր ընկերություններն են առավել շատ հարկեր մուծել՝ սկսած 2009 թվականի սկզբից՝ մինչև 2014 թվականի հունիսի վերջը (5.5 տարվա ընթացքում)։
«Այս պայմաններում զարմանալի է բիզնեսի ներկայացուցիչների լռությունը: Ի վերջո, առաջին հարվածն իրենք են ստանալու և որևէ ձևով արձագանք չկա, թե ինչ է նշանակում այս ամենը: Բիզնեսը ծրագրեր էր կազմել տարվա համար, սպասելիքներ ուներ, բայց դրանք չեն իրականանում ու իրենք լռում են: Այսինքն՝ մեզ մոտ բիզնեսն էլ որպես այդպիսին չկա: Հակառակ դեպքում իրենք կարող էին այդ հարցադրումներն անել իշխանությանը՝ ինչ է լինելու: Առանց այդ էլ մեր ներդրումային դաշտը ողբալի վիճակում է: ԱՄՆ կոչն իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՌԴ-ում ներդրումներից, վերաբերում է նաև Հայաստանին»:
Այդ վտանգն առավել իրատեսական դարձավ հատկապես այն բանից հետո, երբ հրապարակվեց այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը։
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:
Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ գործարքները դադարեցնելու մասին ԱՄՆ դեսպանատան կոչի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որևէ պաշտոնական գրություն չի ստացվել, սակայն մամուլում հրապարակումներն ընդունվել են ի գիտություն: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը 168.am-ին փոխանցեց նախարար Կարեն Ճշմարիտյանի տեսակետը, որ նախ՝ հարկավոր է վերլուծություն իրականացնել, ապա գնահատականներ տալ:
Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:
Այսօր՝ հուլիսի 31-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.1 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.02%-ով կամ 10 լումայով թանկացել է։
ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական «Գազպրոմ-բանկի» և «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղերը ՀՀ իրավաբանական անձինք են, գործում են Հայաստանում, շահույթ ստանում են Հայաստանում, և պատժամիջոցները նրանց վրա չպետք է ազդեն:
Արցախում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքները ներկայումս ակտիվորեն շարունակվում են: Շենքի կառուցման ֆինանսավորումը ստանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Յունիբանկը «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` «ՎԵԳԱ» խանութներում գնումներ կատարելու համար:
Նրան ինչպե՞ս են դրել այդ բարձր աթոռին, ճակատին գրվա՞ծ է, որ պետք է լինի ՍԱՊԾ պետ
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
Այսօր՝ հուլիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը չի փոխվել։