Էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացման պայմաններում կառավարությունը ամսական 24 մլն դոլար պետք է հատկացնի դրա սուբսիդավորմանը, և բնական է, որ կառավարությունը չի կարող անընդհատ վճարել այդ գումարը:
Բրիտանական Highways England ընկերությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել էլեկտրամեքենաների անլար լիցքավորման նոր եղանակ, որը ենթադրում է, որ ճանապարհներին տեղադրված հատուկ սարքերը կկարողանան լիցքավորել ընթացքի մեջ գտնվող մեքենաները։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրենական պիտույքների համար այս ամսվա սկզբին ծախսել է 235 հազար 800 դրամ: Մրցույթով գնում իրականացնելու փոխարեն ԿԸՀ-ն գերադասել է անհրաժեշտ պարագաները ձեռք բերել մեկ անձից՝ Լևոն Կիրակոսյանից:
ՀՀ Ազգային Ժողովն այս ամսվա սկզբին 686 հազար դրամ է ծախսել՝ միայն ծաղկի սոխուկներ ձեռք բերելու համար: ԱԺ-ն գնում է կատարել առանց մրցույթ հայտարարելու, նախապատվությունը միանգամից տալով Տիգրան Հարությունյանին:
Տրանսֆերտային շուկայի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 583 մլրդ դոլար։ Այդ գումարի 22%-ը (մոտ 131 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։
Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին:
Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զառգացման վարչություն:
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը բարձրացրել է Հունաստանի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը մեկ աստիճանով՝ CC –ից հասցնելով CCC մակարդակի, հայտնում է RIA Novosti-ն։
Նաիրիտցիների հայտարարությունը, որ իրենք բողոքի ակցիաներ են սկսելու՝ վերագործարկման պահանջով ու ՀԲ աուդիտի վրա հենվել պետք չէ, Ե.Զախարյանի սրտով չէր. «Դուք մի չարչարեք ձեզ: Մենք աուդիտի վրա չենք հենվում, պատրաստ ենք ամեն ինչի, եթե լինի պոտենցիալ ներդրող»:
Կողմերը վստահություն են հայտնել, որ «Քեյ Ջի Քեյ» ընկերության մուտքը մեր երկիր կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 478.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476 դրամը։
Վարչապետի դիտարկմամբ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը պահպանել է 2015թ. ռուսական տնտեսության 3%-անոց անկման իր կանխատեսումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) hամաշխարհային պարտքը գնահատել է 59,7 տրլն դոլար: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային պետական պարտքի 29,05%-ը կամ 13,91 տրլն դոլար:
Վրաստանում մի քանի ընկերություն միանգամից մի քանի տետրիով նվազեցրել է վառելիքի գները, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»:
«Ոչ ոք չի հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու և ոչ մի խնդիր չունենք: Մենք միշտ հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ դժվարությունները հաղթահարենք: Դա բոլորիս է անհրաժեշտ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ խոսելով Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ:
Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:
Իրանում հայ գործարարները մեծ թվով գործարաններ են կառուցել, որոնց աարտադրանքը մեծ համբավ ունի այնտեղ: Նրանք ցանկություն ունեն նաև Հայաստանում գործարաններ հիմնել, բայց օժանդակում չկա:
ՀՀ կառավարությունը 9 մլրդ 600 մլն բյուջետային վարկ կհատկացնի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Չի կարելի ուրիշի այցեքարտն օգտագործել վրան նշումներ անելու համար, դա կարող է իբրեւ անհարգալից վերաբերմունք ընկալվել:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում որոշում կընդունի միանալ ԵՏՄ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» համաձայնագրին:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ 2» ընկերությունը, որի հետ նաիրիտցիներին պարտադրեցին պայմանագրեր կնքել ու հօգուտ դրան աշխատավարձի կուտակված պարտքի տույժ-տուգանքների իրավունքից հրաժարվել, այժմ գույքագրում է իրականացնում գործարանում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Նաիրիտ 2»-ը դիմել է 4-5 աուդիտորական ընկերության՝ հետաքրքրվելով, թե որքան կարժենա 4 խոշոր գույքի գնահատումը՝ դրանք օտարելու նպատակով:
Դեռ հուլիսի 18-ին նաիրիտցիները դիմել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ խնդրելով պարզաբանել «Նաիրիտ 2»-ի հետ ստորագրելու համար իրենց տրվող պայմանագրի որոշակի կետեր, մասնավորապես՝ ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:
Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:
Պարզվում է՝ մեր փոքր հանրապետության առանձին քաղաքներում գարեջրի գները էապես տարբերվում են։
ՀՀ կառավարության աշխատակազմը շենք-շինությունների հիմնանորոգման համար ծախսել է 43 մլն 437 հազար 535 դրամ և օգոստոսի 4-ին 3 տարբեր պայմանագրերով մեկ անձից գնումներ է կատարել: Մասնավորապես՝ առաջին պայմանագրով «Վեկս» ընկերությանը վճարել է 25 մլն 986 հազար դրամ՝ դահլիճների բարձրորակ վերանորոգման ու ներքին հարդարման, այդ թվում՝ ոսկեզօծման համար: «Վեկսն» աշխատանքները սկսել է օգոստոսի 5-ին և պետք է ավարտի սեպտեմբերի 3-ին:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը դիտողություններ ու առաջարկություններ է մշակել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ Կառավարության, արհմիության և գործատուների սոցիալական երկխոսությանը պետք է տալ պաշտոնական երանգ: