«Մենք կքննարկենք հայ-լիտվական համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հնարավորությունները, այնուհետև ես զեկույց կներկայացնեմ Լիտվայի ԱԱՊ, այն կտեղադրվի կայքում և հասանելի կլինի լիտվացի գործարարներին»,- ասաց Ռ. Ամբրոժյավիչը:
2014 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 25,092 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17,834-ի փոխարեն, այսինքն՝ 40%-ով ավելի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացրել է վերահսկողությունը կաթ-կաթնամթերքի արտադրության ոլորտում, սակայն արտադրողները բողոքներ չունեն:
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 29-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերաձևակերպել է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան, Ա/Ձ Արամ Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան, «ԱՄՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկմետալ» ընկերությունն արդեն շուրջ 2 տարի խնդիրներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ:
Հայաստանում հանքարդյունաբերության բնեղեն ծավալներն ավելացել են, սակայն ստացված եկամուտը պակասել է:
Բացարձակ մեծությամբ՝ բյուջե վճարվող հարկերի ծավալն ամենից շատ ավելացրել են «Գազպրոմ-Արմենիան» և Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգը»
Այսօր՝ հուլիսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով։
Տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):
Հատկանշական է, որ Սամվել Ալեքսյանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ Սամ-Սեր Գրուպը, 2.3 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը՝ 4 միլիարդ դրամից հասցնելով 1.6 միլիարդի։ Արդյունքում, Սամ-Սեր Գրուպը 9-րդ հորիզոնականից նահանջել է 32-րդ հորիզոնական։
«Արտադրության մեջ նորարարություններ տեղի չեն ունենում: Օրինակ՝ ներդրումները վերջին մի քանի տարում մոնոտոն նվազում են: Ներդրումների մեծ մասը անցած տարիներին եղել են հեռահաղորդակության ոլորտում, որն արդյունաբերություն չէ, իսկ հանքարդյունաբերության մեջ ներդրված մի քանի տասնյակ միլիոնը չնչին է:
168.am-ի հետ զրույցում «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ իրենց տվյալներով ո´չ գործարքներն են ավելացել և ո´չ էլ գների բարձրացում կա.
Հայտնի գործարար Վահագն Հովնանյանի խոսքով՝ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»: Արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ զբաղվող Հովնանյանը նման կտրուկ գնահատական է տվել «Ազատության» հետ զրուցում:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2014-2015 թվականներին ԱՊՀ երկրները նախկինում կանխատեսվածից ավելի ցածր տնտեսական աճ կունենան։
Երբեմն թվում է, թե միայնակ հարստանալ, այն էլ մի քանի ժամվա ընթացքում, գրեթե անհնար է: Բայց երբեմն կարելի է ականատես լինել նման դեպքերի: Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել օրեր առաջ:
«Ռոսնեֆտ» ընկերության զուտ շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեատ, աճել է 1.9 անգամ և կազմել 260 միլիարդ ռուբլի (մոտ 7.5 միլիարդ դոլար)։ Այս մասին գրում է Vestifinance.ru-ն։
2014թ-ի հուլիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,876,111 դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,878,660 ԱՄՆ դոլար 407.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Forbes հանդեսն ամեն տարի ներկայացնում է լավագույն 200 ասիական ընկերություններին, որոնք ունեն մեկ միլիարդ դոլարից ցածր շրջանառություն: Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ այնքան մեծ (համեմատության մեջ) ընկերություններին։
Այսօր՝ հուլիսի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։
«Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա…»:
Այսօր Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն այցելած Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Որոտանի» խնդրին: Հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է «Որոտանի» վաճառքի չկայացումը, վարչապետը նշել է, որ չօտարելու նպատակ չունեն:
Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը:
Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս:
Եթե Հայաստանի քաղաքական համակարգում կա մի բան, որով կարող ենք իրոք պարծենալ, դա կուսակցությունների քանակն է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 70 կուսակցություն։
1999 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98 թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը:
Հասկանում ենք՝ գնողունակության անկում կա, իրենք էլ ծախսեր ունեն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ մատակարարի գլխին պետք է կոտրել
Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
2014 թվականի ընթացում մեկ անձից կատարված գնումների քանակով և ծավալով առաջին տեղում ՀՀ Նախագահի աշխատակազմն է։ Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ նախագահի աշխատակազմը տարվա սկզբից ի վեր այս մեխանիզմով կնքել է մատակարարման 50 պայմանագիր՝ ծախսելով 108,4միլիոն դրամ ընդհանուր արժեքով։
«Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Ես չեմ կարծում, որ սա կարող է տնտեսական հարաբերությունների, բիզնես ակտիվության վրա ազդեցություն ունենալ: Հակառակը, որպես Հայաստանի քաղաքացի, որպես գործարար ինքս շահագրգռված եմ, որ կանոնակարգվի, և մենք աշխատուժի անկառավարելի արտահոսք չունենանք Վրաստան, որ երբեմն լինում է ու չես հասկանում իրական թվերը որտեղ են, այդ ինչ բիզնես գնաց Հայաստանից Վրաստան, ինչ արեց այնտեղ, մնաց մասնաճյուղի տեսքով, թե հիմնական փախավ և այլն»: