
Ամերիկացի միլիարդատերը կանխագուշակել է, որ դոլարը կվերածվի փուչիկի

Ներդրող Ջիմ Ռոջերսը վստահ է, որ տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունում անխուսափելիորեն անկում կսկսվի: Վտանգը նրա կարծիքով սպառնում է նաև ամերիկյան արտարժույթին:
Հայտնի ամերիկացի ներդրող և միլիարդատեր Ջիմ Ռոջերսը` Ջորջ Սորիսի նախկին գործընկերը գտնում է, որ մոտակա 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ: Այդպիսի կարծիք է նա հայտնել Bloomberg-ին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ում վերջին ռեցեսիայից հետո անցել է 7-8 տարի: Որպես կանոն, պատմականորեն ռեցեսիան կրկնվում է 4-7 տարին մեկ»,- նշել է Ռոջերսը: Ըստ նրա խոսքերի, տնտեսական անկում կարող են առաջացնել մի շարք գործոններ:
«Նայեք պարտքին: Այն ապշեցուցիչ է: Ճապոնիայում ռեցեսիա է: Չինաստանում աճի տեմպերի դանդաղում: Երվոպայի կեսը ռեցեսիայի մեջ է»,- բացատրում է ներդրողը:
Ռոջերսի խոսքերով համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեպքում դոլարը կարող է ավելի հմայիչ դառնալ ներդրողների համար, ինչը որոշակի ռիսկեր կառաջացնի:
«Եթե շուկաներն ամբողջ աշխարհում կրախի ենթարկվեն, բոլորը ներդրում կկատարեն ամերիկյան դոլարի մեջ, ինչը կարող է այն վերածել փուչիկի»,- ասել է Ռոջերսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը